+10
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 663 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հեռավար աշխատանքի կիբերանվտանգություն․ ինչպես ապահով աշխատել տնից արտակարգ դրության ժամանակ

13:40
25 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/․ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ Հայաստանի շատ կազմակերպություններ իրենց աշխատակիցներին տեղափոխում են տնից աշխատանքի։ Այնուամենայնիվ, հեռավոր աշխատանքը միշտ չէ, որ ապահով է, քանի որ կիբերհանցագործները առիթը բաց չեն թողնի և կարող են փորձել գողանալ տվյալների բազաները կամ մուտք գործել որոշակի փաստաթղթեր: Կորպորատիվ ռեսուրսներին աշխատակիցների անվտանգ հեռավար միացման խնդիրը լուծելու համար «Կասպերսկի» ընկերության փորձագետները մի քանի խորհուրդ են տալիս։

Խորհուրդ 1. Հուսալի ալիք  

Երբ կազմակերպությունների աշխատակիցները աշխատում են տեղային ցանցի շրջանակում, տվյալների փոխանակման ամբողջ գործընթացը տեղի է ունենում կազմակերպությունների պաշտպանական լուծումների հսկողությամբ։ Կորպորատիվ ռեսուրսներին անվտանգ հեռավոր կապի խնդիրը լուծելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նրանց ապահովել հուսալի VPN-ծառայությամբ։ Այն թույլ կտա ստեղծել գաղտնագրված կապուղի աշխատանքային կայանի և կազմակերպության ենթակառուցվածքի միջև և կպաշտպանի կորպորատիվ տվյալները միջամտությունից։ Ավելին՝ արտաքին ցանցից կորպորատիվ ռեսուրսներին միացումը առանց VPN-ի պետք է անհնարին լինի։

Խորհուրդ 2. Միայն կորպորատիվ փոստ

Եթե նախկինում կարելի էր մոտենալ գործընկերոջը և նրա հետ քննարկել աշխատանքային հարցը, ապա այժմ դա պետք է անել հեռավար։ Իսկ դա նշանակում է գրագրության ծավալների աճ, նոր հասցեատերեր (նրանց հետ առաջ շփումը կատարվում էր անձնապես)։ Տեսականորեն դա չարագործի առջև բացում է գործողությունների ընդարձակ դաշտ, մասնավորապես, BEC-գրոհի անցկացման համար։ Խնդրի լուծումն է, որ տնից աշխատելիս բոլոր աշխատակիցները պետք է կիրառեն միայն աշխատանքային (կորպորատիվ) էլեկտրոնային փոստ։ Դա առնվազն ակնհայտ կդարձնի աշխատակցի անունից երկխոսության մեջ մտնելու չարագործի փորձը, եթե այն ձեռնրակվել է կողմնակի դոմենում գրանցված փոստի միջոցով։ Երկրորդը՝ պետք է համոզվել, որ կազմակերպության փոստային սերվերները պաշտպանված են տեխնոլոգիաներով, որոնք կարողանում են հայտնաբերել նամակ ուղարկողի անունի կեղծումը։ Եվ երրորդը՝ աշխատակցին տնից աշխատանքի ուղարկելուց առաջ արժե նրան փոխանցել հնարավոր կիբեռսպառնալիքների մասին գիտելիքներ։

Խորհուրդ 3. Խելացի համատեղ աշխատանք

Համատեղ աշխատանքի լուծումները պետք է խելացի ձևով կարգավորել։ Օրինակ՝ հասանելիության սխալ կարգավորումներով GoogleDocs փաստաթուղթը կարող է ինդեքսավորվել որոնողական սերվերի կողմից և դառնալ կորպորատիվ տվյալների արտահոսքի աղբյուր։ Նույնը կարող է տեղի ունենալ ֆայլերի (նիշք) ամպային պահոցների տվյալների հետ։ Արտահոսքի աղբյուր կարող է լինել նաև համատեղ աշխատանքի Slack-ի նման միջավայրը. այդտեղ պատահաբար մուտք ստացած կողմնակի մարդը կարող է հասանելիություն ստանալ գրագրության ամբողջ պատմությանը և ֆայլերին։Նման դեպքերում կազմակերպության շահն է գտնել անվտանգության մակարդակով և գործառույթներով հարմար համատեղ աշխատանքի միջավայր։ Դրա կատարյալ տարբերակի դեպքում գրանցումը հնարավոր է միայն կորպորատիվ փոստի միջոցով։ Ընդ որում, արժե նշանակել պատասխանատու աշխատակից, որը կզբաղվի այդ միջավայրի կառավարմամբ, հատկապես, իրավունքների տրամադրմամբ և դրանց հետկանչով։

Խորհուրդ 4. BYOD-ը վտանգավոր է

Այն ընկերությունների համար, որոնք չեն կիրառում BYOD (անգլ. Bring Your Own Device - բեր քո սեփական սարքը) քաղաքականությունը, աշխատակիցների կողնից տնային համակարգիչների օգտագործումը կարող է լուրջ սպառնալիք դառնալ։ Անհրաժեշտ է նրանց ապահովել կորպորատիվ շարժական համակարգիչներով և հեռախոսներով։ Եվ բոլոր այդ սարքերը, իհարկե, պետք է պաշտպանվեն համապատասխան լուծումներով։ Ընդ որում, դրանք պետք է ապահովեն կորպորատիվ տեղեկատվության ոչնչացման, անձնական և կորպորատիվ տվյալների տարանջատման ու հավելվածների տեղադրման սահմանափակման հնարավորությունը։Դրանք նաև պետք է ստուգեն ծրագրային ապահովման և օպերացիոն համակարգի վերջին կրիտիկական թարմացումների առկայությունը։ Աշխատակիցների կողմից անձնական սարքերի օգտագործման դեպքում անհրաժեշտ է կազմակերպությունում ծավալել BYOD քաղաքականությունը, որի շրջանակում հնարավոր է կառավարել անձնական սարքերում գտնվող կորպորատիվ տվյալները, օրինակ, տարբեր բաժիններ ստեղծել գործարար և անձնական տվյալների համար։ Բացի այդ, հարկ է պարտադիր հանձնարարել տնային հակավիրուսային ծրագրերի տեղադրումը՝ գոնե անվճար։ Կատարյալ տարբերակն է՝ կորպորատիվ ցանցերին նման սարքերի միացումը թույլատրել միայն դրանց պաշտպանական լուծումների և օպերացիոն համակարգի վերջին թարմացումների առկայությունը ստուգելուց հետո։

Խորհուրդ 5․ Գաղտնաբառ և ավտոմատ արգելափակում

Անհրաժեշտ է նաև լուծել աշխատակիցների սարքերին այլոց հասանելիությունը բացառելու խնդիրը։ Համապատասխան լուծումները պետք է նախատեսեն գաղտնաբառի պարտադիր կիրառումը և էկրանի պարտադիր ավտոարգելափակումը։

COVID-19- ը Հայաստանում
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 16 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
16:51
19 Մայիսի 2019
Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)
Իսկական «հեղափոխություն» վիրաբուժության ոլորտում. բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
10:35
15 Մարտի 2019
Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում
Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: