431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում

13:59
03 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «IBM» ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: 

Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերին, հայաստանյան տեխնոլոգիական բիզնես միջավայրին ու ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։ 

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նշել հայ մասնագետների յուրահատուկ ընդունակություններն ու կարողությունները, դրանք առավել կիրառելի դարձնելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 

Загружается новость ... "Лево"

Նախարարն ընդգծել է ստարտափների կարևորությունը, միջազգային շուկաներում դրանց գործունեության հեռանկարները: Նա հյուրերին ծանոթացրել է «Ինժեներական քաղաք», տարածաշրջանային «Տվյալների կենտրոն» կառուցելու ծրագրերին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու նախագծի մանրամասներին, ինչպես նաև ներկայացրել է հայ ինժեներների ներուժը արհեստական բանականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ ոլորտներում:  

Իրիս Ջեբան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանում աշխատանքային լայն գործունեություն սկսելու հեռանկարներ են տեսնում և պատրաստ են քննարկելու համագործակցության հնարավոր բոլոր տարբերակները։ Նա ընդգծել է, որ հատկապես հետաքրքրված են յուրօրինակ գաղափարներ ունեցող երիտասարդ ստարտափների գործունեությամբ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի, ինովացիոն մի շարք ծրագրերում ներգրավվելու, Պոլիտեխնիկում «IBM»-ի կենտրոն հիմնելու, համագործակցության այլ շրջանակներ ու ծրագրեր: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված բոլոր ուղղություններով առաջիկայում ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել առավել ընդգրկուն ու մանրակրկիտ քննարկումներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
16:51
19 Մայիսի 2019
Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)
Իսկական «հեղափոխություն» վիրաբուժության ոլորտում. բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
10:35
15 Մարտի 2019
Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում
Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: