+31
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Նուբար Աֆեյանի ընկերության մշակած` COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումը դրական արդյունք է ցույց տվել

10:36
19 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Moderna Therapeutics բոստոնյան բիոտեխնիկական ընկերությունը ներկայացրել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկման արդյունքները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարություն է հրապարակվել երկուշաբթի ընկերության կայքում, որի համահիմնադիրը հանդիսանում է բիզնեսմեն, ամերիկահայ ինժեներ–տեխնոլոգ, «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիր Նուբար Աֆեյանը:

Загружается новость ... "Лево"

Տարածված տեղեկությունների համաձայն, կլինիկական փորձարկումների մասնակիցները բաժանվել են մի քանի խմբերի և ստացել պատվաստանյութի տարբեր չափաքանակ: Նրանց մոտ, ովքեր ստանում էին պատվաստանյութի ամենաքիչ քանակությունը, արտադրվում էին գրեթե նույն քանակությամբ հակամարմիններ, որքան նկատվում էր մարդկանց մոտ, ովքեր հիվանդացել էին COVID-19-ով (կորոնավիրուս կոչվող հիվանդություն): Ընդ որում այն մարդկանց օրգանիզմում, ովքեր մեծ չափաբաժին էին ստանում, փորձարկման ավարտին ավելի շատ հակամարմիններ կային, քան կորոնավիրուսից հետո ապաքինված պացիենտների մոտ:

Պատվաստանյութի փորձարկումները սկսվել էին մարտի 16-ին Սիեթլի (Վաշինգտոն նահանագ) հետազոտական կենտրոնում: Դրանք անցկացվում էին Moderna ընկերությա և ԱՄՆ առողջապահության Ազգային ինստիտուտների մասնագետների հետ համատեղ: Փորձարկումներն մասնակցել է 45 մարդ: 

«Moderna ընկերությունը արագ տեմպերով աշխատում է հուլիսին պատվաստանյութի փորձարկումների 3-րդ փուլի վրա աշխատանքը սկսելու համար և դրա հաջողվելու դեպքում դեղորայքի լիցենզավորման համար հայտ ներկայացնելու համար»,- նշել է ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը:

Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում մասնագետները, ամենայն հավանականությամբ, կստեղծեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Բացի Moderna-ից ԱՄՆ-ում պատվաստանյութի փորձարկումներ է իրականացնում Inovio Pharmaceuticals և Pfizer ընկերությունները՝ համագործակցելով Biontech գերմանական ընկերության հետ: Դեղագործական միջոցների  խոշոր արտադրող Johnson & Johnson-ը ծրագրում է սեպտեմբերին սկսել իր պատվաստանյութի փորձարկումները:


Հիշեցնենք, որ փետրվարի վերջին հայտնի էր դարձել, որ Moderna Therapeutics բոստոնյան բիոտեխնիկական ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ ինժեներ–տեխնոլոգ, «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիր Նուբար Աֆեյանը, մշակել է նոր կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութը: 

Ջոն Հոփկինսի համալսարանի տեղեկություններով, որը դաշնային և տեղական իշխանությունների ներկայացված տվյալների հիման վրա հաշվարկներ է անցկացնում, ԱՄՆ-ում գրանցվել է ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 1,48 մլն. Դեպք: Մահացել է 89,5 հազ. մարդ: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
16:51
19 Մայիսի 2019
Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)
Իսկական «հեղափոխություն» վիրաբուժության ոլորտում. բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
10:35
15 Մարտի 2019
Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում
Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: