574.98
6.46
485.26
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է, թե երբ կլուծվի Գյումրու տնակների խնդիրը. Վերմիշյան

17:56
01 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 2020 թ.-ին մեկընդմիշտ կլուծի Սպիտակի երկրաշարժի տուժածների բնակարանային խնդիրը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

Ըստ նրա, կոմիտեն ուսումնասիրություն է կատարել երկրաշարժի ժամանակ տուժած ընտանիքների թվի մասին, որոնք մինչև այժմ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում ապրում են, այսպես կոչված, տնակներում:

Նա նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է միանգամից լուծել տուժածների բնակարանային խնդիրները, որոնց թիվը այսօր կազմում է 453 ընտանիք:

«Կառավարությունը պետբյուջեի շրջանակում ամեն տարի միջոցներ է հատկացնում են 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժի տուժածներին բնակարանով ապահովելու համար: 2008 թ.-ից 2018թ. հատկացվել է 65 մլրդ դրամ` 4839 ընտանիք տնով ապահովելու համար, 2018 թ.-ին` 460 մլն 44 ընտանիքի համար, 2019 թ.-ին` 560 մլն դրամ` 60 ընտանիքի համար: Իսկ 2020 թ.-ին մենք նախատեսում ենք լուծել այդ հարցը` բնակարանով ապահովելով վերջին 453 ընտանիքներին և այդ նպատակով հատկացնելով 3 մլրդ դրամ», - ասաց Վերմիշյանը:

Загружается новость ... "Лево"

Ըստ նրա, այդ կերպ 2020 թ.-ի ավարտին Հայաստանում չեն լինի երկրաշարժից տուժածներ, որոնք անօթևան լինեն։

Միաժամանակ նա նշեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ «տնակներում» շարունակում է ապրել 5396 ընտանիք, որոնք բաժանված են տարբեր կարգերի և կարգավիճակների:

Նա նշեց, որ նրանց խնդիրը նույնպես պետք է լուծվի, հնարավոր է որոշ կատեգորիայի ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հավաստագիր տրամադրելու օգնությամբ:

«Խնդիրն այն է, որ նրանցից շատերը երկրաշարժից տուժածներ չեն, նրանք իրենց սեփական տներն ունեն այլ մարզերում, որոշները 150 ք մ տարածքով, սակայն նախընտրում են ապրել աղետի գոտում գտնվող տնակներում: Պետությունը ոչ մի պարտականություն չունի նրանց առջև», - ասավ Վերմիշյանը:

Միաժամանակ նա նշեց, որ կառավարությունը մտադիր է ազատվել «տնակների» ժառանգությունից, որոնց մեծ մասը կառուցվել է հասարակական տարածներում և խանգարում է քաղաքի զարգացմանը:

«Մենք մտադիր ենք լուծել բնակարանային խնդիրը բոլոր այն շահառուների համար, որոնք մնացել են առանց տան, ինչից հետո «տնակները» կվերացվեն», - ասաց Վերմիշյանը:

Նա չբացառեց նաև Նորվեգիայի օրինակով սոցիալական բնակարանների կառուցումը, որտեղ հարմարավետ տները կառուցում է պետությունը, ինչից հետո ամեն մի բնակարան տրվում է վարձով` առանց փոփոխության ենթարկելու կամ որպես սեփականություն ձեռք բերելու իրավունքի հնարավորության։ 0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
20 Սեպտեմբերի 2020
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
11:45
16 Սեպտեմբերի 2020
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Ներկայացնում ենք համեղ և օգտակար աշնանային մրգերի և բանջարեղենի յոթյակը, որոնք թույլ կտան վիտամինների պաշար կուտակել
10:40
15 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կինոթատրոններում «Փաստարկ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է կինոթատրոններում «Փաստարկ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
16:10
13 Սեպտեմբերի 2020
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
15:20
13 Սեպտեմբերի 2020
Միասին. Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Միասին. Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
12:16
13 Սեպտեմբերի 2020
Քոչարի. Արամ MP3-ն նոր տեսահոլովակ է թողարկել (ՎԻԴԵՈ)
Քոչարի. Արամ MP3-ն նոր տեսահոլովակ է թողարկել. ՎԻԴԵՈ
18:42
10 Սեպտեմբերի 2020
5-ամյա դյուցազն Դավիթը. 3 ռեկորդների հեղինակ երեխան անհավանական ուժի ունի (ՎԻԴԵՈ)
5-ամյա դյուցազն Դավիթը. 3 ռեկորդների հեղինակ երեխան անհավանական ուժի ունի. ՎԻԴԵՈ
15:22
09 Սեպտեմբերի 2020
Ոսկե տղա. հայտնաբերվել է ծովակատվի յուրահատուկ ձագ (ՎԻԴԵՈ)
Ոսկե տղա. հայտնաբերվել է ծովակատվի յուրահատուկ ձագ. ՎԻԴԵՈ
13:25
09 Սեպտեմբերի 2020
Երևանի փողոցներից մեկն անվանակոչվել է եզդի քաղաքական գործչի անունով (ՖՈՏՈ)
Երևանի փողոցներից մեկն անվանակոչվել է եզդի քաղաքական գործչի անունով. ՖՈՏՈ
22:25
08 Սեպտեմբերի 2020
Ձնաբուք +40 աստիճան շոգից 24 ժամ անց. Սուրենյանը ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ձնաբուք +40 աստիճան շոգից 24 ժամ անց.  Սուրենյանը ցնցող լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:46
08 Սեպտեմբերի 2020
Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ (ՎԻԴԵՈ)
Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ. ՎԻԴԵՈ
15:54
07 Սեպտեմբերի 2020
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար