+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 10524 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Սեղանի զարդ ու ազգային այցեքարտ. National Geograpic–ը պատմել է գաստրոնոմիկ Հայաստանի մասին (ՖՈՏՈ)

15:37
21 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհի գաստրոնոմիկ քարտեզում իր ուրույն տեղը զբաղեցնող հայկական խոհանոցը շատ բազմազան է, հայկական խոհանոցում կգտնվի կերակրատեսակ ցանկացած ճաշակի համար։

National Geographic հրատարակությունը ճամփորդներին առաջարկում է բացահայտել Հայաստանի գաստրոնոմիկ աշխարհը` հնագույն պատմություն ունեցող գինիներից մինչև համեղ կերակրատեսակները։

«Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող այս փոքր երկրի վրա խոհանոցային ազդեցություն են ունեցել Եվոպան, Մերձավոր Արևելքն ու Լևանտի երկրները, ինչի արդյունքում հայկական խոհանոցում կան բազմաթիվ ախորժելի ճաշատեսակներ», – նշվում է հոդվածում։

Հեղինակներրը նշում են, որ հայերը շատ են կարևորում նախնիների բաղադրատոմսերն ու տնական խոհանոցը, այդ պատճառով ճամփորդները պետք է Հայաստան այցելեն դատարկ ստամոքսով և պատրաստ լինեն նորանոր բացահայտումների։

Հրատարակությունն ընտրել է հայկական խոհանոցի մի քանի ճաշատեսակ` նշելով դրանց առանձնահատկությունները։

Ղափամա. սեղանի իսկական զարդ

хапама

Այս ճաշատեսակը պատրաստվում է դդումից, որը լցոնում են բրնձով, ընկուզեղենով, մեղրով և չրերով, օրինակ` չամիչով։ Դդումը եփում են մինչև փափկելը և հաճախ կտրատում են այնպես, որ այն «բացվի» ու նմանվի ծաղկի։ Այս անուշաբույր ճաշատեսակը սովորաբար մատուցում են կուրորտային սեզոններին և տոների ժամանակ։

Տոլմա, և ոչ միայն մսից

толма долма

Տոլման խաղողի տերևների կամ կաղամբի մեջ լցոնած խճողակ է, որը պատրաստում են տավարի կամ ոչխարի մսից։ Կարելի է պատրաստել նաև վեգանների համար նախատեսված խճողակ` ոսպով, լոլիկով, դդմիկով, սմբուկով, կանաչեղենով և համեմունքներով։ Տոլման սովորաբար ուտում են ողջ տարի, այն պատրաստում են ինչպես տանը, այնպես էլ ռեստորաններում։

Խորոված

карси хоровац

Խորովածը պատրաստում են ոչխարի կամ խոզի մսից։ Միսը կարող է լինել ինչպես ոսկորով, այնպես էլ առանց ոսկորի, այն մատուցվում է կտրատած սոխով և լավաշով։ Լոռիում օգոստոսին կազմակերպվում է Խորովածի ամենամյա փառատոն։

Լավաշ` Հայաստանի այցեքարտը

лаваш

Հայաստանում դժվար է գտնել մի սեղան, որի վրա չկա լավաշ` հայերի ազգային հպարտությունը։ ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված լավաշը դարձել է Հայաստանի այցեքարտը, այն պատրաստվում է թոնրում` ցորենի ալյուրից։ Խմորը գրտնակում են բարակ շերտերով ու թխում թոնրի պատի վրա ընդամենը մի քանի վայրկյան։–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:46
01 Հունիսի 2020
Հունիսի 1–ին ընդառաջ. ներկայացնում ենք 5 հիանալի հայկական մուլտֆիլմեր (ՎԻԴԵՈ)
Հունիսի 1–ին ընդառաջ. ներկայացնում ենք 5 հիանալի հայկական մուլտֆիլմեր. ՎԻԴԵՈ
19:00
31 Մայիսի 2020
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում. ՎԻԴԵՈ
13:38
21 Մայիսի 2020
Բրեդլի Քուփերը դստեր հետ զբոսանքի է դուրս եկել փոքրիկ աղջնակի կերպարով (ՖՈՏՈ)
Բրեդլի Քուփերը դստեր հետ զբոսանքի է դուրս եկել փոքրիկ աղջնակի կերպարով. ՖՈՏՈ
18:43
10 Մայիսի 2020
Կինը 7 ամսում նիհարել է 33կգ–ով ու բացահայտել նիհարելու գաղտնիքը (ՖՈՏՈ)
Կինը 7 ամսում նիհարել է 33կգ–ով ու բացահայտել նիհարելու գաղտնիքը. ՖՈՏՈ
20:53
09 Մայիսի 2020
Նատալիա Օրեյրոն ռուսերեն երգ է երգել` շնորհավորելով Հաղթանակի օրը (ՎԻԴԵՈ)
Նատալիա Օրեյրոն ռուսերեն երգ է երգել` շնորհավորելով Հաղթանակի օրը. ՎԻԴԵՈ
18:03
01 Մայիսի 2020
Գրկախառնություն կորոնավիրուսի պայմաններում. Facebook–ում կարելի է նորովի արտահայտել զգացմունքները (ՖՈՏՈ)
Գրկախառնություն կորոնավիրուսի պայմաններում. Facebook–ում նոր սմայլիկ է հայտնվել. ՖՈՏՈ
21:07
18 Ապրիլի 2020
Ի՞նչ նվիրել մտերիմին, եթե գումար չկա, քա՞ր. աղջկա պատրաստած նվերը ցնցել է համացանցը (ՖՈՏՈ)
Ի՞նչ նվիրել մտերիմին, եթե գումար չկա, քա՞ր. աղջկա պատրաստած նվերը ցնցել է համացանցը. ՖՈՏՈ
11:15
18 Ապրիլի 2020
Facebook-ում և Messenger-ում «հոգատար» էմոջիներ կհայտնվեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում (ՖՈՏՈ)
Facebook-ում և Messenger-ում կհայտնվեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում աջակցություն արտահայտող «հոգատար» էմոջիներ. ՖՈՏՈ
18:42
17 Ապրիլի 2020
Հնդկաձավարով դիետա. բացառիկ ու արդյունավետ
Ներկայացնում ենք հնդկաձավարով դիետա` բացառիկ ու արդյունավետ
10:25
13 Ապրիլի 2020
Մահացու հաճույք. 7 սննդային սովորություններ, որոնք սպանում են ձեզ
Ներկայացնում ենք 7 սննդային սովորություններ, որոնք սպանում են ձեզ
16:20
07 Ապրիլի 2020
Միխայիլ Գալուստյանը «Փոխվիր տանը» չելենջ է սկսել և սափրել մորուքը (ՎԻԴԵՈ)
Միխայիլ Գալուստյանը «Փոխվիր տանը» չելենջ է սկսել և սափրել մորուքը. ՎԻԴԵՈ
11:19
07 Ապրիլի 2020
Հայ բուժաշխատողների ու կամավորների վալսը հիվանդանոցի կտուրում. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Հայ բուժաշխատողների ու կամավորների վալսը հիվանդանոցի կտուրում. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ