44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
12:31
17 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հադրութցի մոդել Վերա Սաֆարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում։
Մրցույթի մասնակցության պարտադիր պայման է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի՝ 7-ամյա Ալեքսանդրը։
Վերան Առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ «Մարտական Խաչ» պարգևին հետմահու արժանացած, Հադրութի հերոս Աշոտ «Երկաթի» դուստրն է։
Այս փխրուն գեղեցկուհին մասնակցել է իր հայրենի հողի՝ Հադրութի համար մղվող մարտերին 44-օրյա պատերազմում։
Ինչպես նշել է Վերան իր Facebook–յան էջում, իր համար մեծ պատիվ է ներկայացնել իր երկիրը Mrs Europe 2022 մրցույթում։–0–
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ