568.62
6.36
485.42
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացի գիտնականները հակամարմին են գտել, որը 100%–ով պաշտպանում է բջիջները կորոնավիրուսից

11:56
17 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Sorrento Therapeutics ամերիկյան բիոդեղագործական ընկերությունը հայտարարել է, որ ընկերության գիտնականներին հաջողվել է հայտնաբերել հակամարմինների տեսակ, որոնք ամբողջությամբ պաշտպանում են մարդու բջիջները կորոնավիրուսի ներթափանցումից և դուրս են հանում այն օրգանիզմից 4 օրում։

Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր և ղեկավար Հենրի Ջին ուրբաթ Fox News Channel հեռուստաալիքին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Գիտնականի խոսքով, STI-1499 ի վիճակի է «100%–ով ճնշել» կորոնավիրուսը։ Այն կարող է կիրառվել պատվաստանյութի` շուկայում հայտնվելուց մի քանի ամիս վաղ։

Загружается новость ... "Лево"

«Ուզում ենք ընդգծել, որ բուժման մեթոդ կա։ Ունենք լուծում, որն աշխատում է 100%–ով։ Եթե ձեր օրգանիզմում կա վիրուսի գործողությունը չեզոքացնող հակամարմին, ապա այլևս պետք չէ պահպանել անվտանգ հեռավորություն», – ասել է նա։

Ջիի խոսքով, ընկերության գիտնականները նախորդ տասնամյակի ընթացքում հայտնաբերել և ուսումնասիրել են միլիարդավոր հակամարմիններ, որոնցից ընտրվել էր հավաստի համարվող մի քանի հարյուր հակամարմին։ Տասնյակ հակամարմիններ կարողացել են տարբեր կերպ արդյունավետորեն արգելափակել կորոնավիրուսի ներթափանցումը մարդու և այլ կաթնասունների թոքերի բջիջներ` օգտագործելով ACE2 սպիտակուցի մոլեկուլները։ Իսկ STI-1499–ը անում է դա արդյունավետորեն բոլոր դեպքերում։

«Երբ հակամարմինը թույլ չի տալիս վիրուսին ներթափանցել մարդու օրգանիզմի բջիջ, ապա վիրուսը մահանում է։ Եթե նրանք չեն կարողանում ներթափանցել բջիջ, ապա ի վիճակի չեն վերարտադրվել», – պարզաբանել է գիտնականը։

Նրա խոսքով, STI-1499–ը 4 օրում դուրս է հանում կորոնավիրուսն օրգանիզմից առանց որևէ կողմնակի ազդեցության։  

Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկներ է անում դաշնային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ–ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,45մլն դեպք, մահացել է 88 211 մարդ, առողջացել է 250 747–ը։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,4 մլն մարդ, ավելի քան 300 հազարը մահացել է։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:01
22 Սեպտեմբերի 2020
Գարիկի ասմունքը՝ նվիրված Արուս Տիգրանյանի հարսանիքին (ՎԻԴԵՈ)
Գարիկի ասմունքը՝ նվիրված Արուս Տիգրանյանի հարսանիքին. ՎԻԴԵՈ
14:30
20 Սեպտեմբերի 2020
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
11:45
16 Սեպտեմբերի 2020
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Ներկայացնում ենք համեղ և օգտակար աշնանային մրգերի և բանջարեղենի յոթյակը, որոնք թույլ կտան վիտամինների պաշար կուտակել
10:40
15 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կինոթատրոններում «Փաստարկ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է կինոթատրոններում «Փաստարկ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
16:10
13 Սեպտեմբերի 2020
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
15:20
13 Սեպտեմբերի 2020
Միասին. Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Միասին. Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
12:16
13 Սեպտեմբերի 2020
Քոչարի. Արամ MP3-ն նոր տեսահոլովակ է թողարկել (ՎԻԴԵՈ)
Քոչարի. Արամ MP3-ն նոր տեսահոլովակ է թողարկել. ՎԻԴԵՈ
18:42
10 Սեպտեմբերի 2020
5-ամյա դյուցազն Դավիթը. 3 ռեկորդների հեղինակ երեխան անհավանական ուժի ունի (ՎԻԴԵՈ)
5-ամյա դյուցազն Դավիթը. 3 ռեկորդների հեղինակ երեխան անհավանական ուժի ունի. ՎԻԴԵՈ
15:22
09 Սեպտեմբերի 2020
Ոսկե տղա. հայտնաբերվել է ծովակատվի յուրահատուկ ձագ (ՎԻԴԵՈ)
Ոսկե տղա. հայտնաբերվել է ծովակատվի յուրահատուկ ձագ. ՎԻԴԵՈ
13:25
09 Սեպտեմբերի 2020
Երևանի փողոցներից մեկն անվանակոչվել է եզդի քաղաքական գործչի անունով (ՖՈՏՈ)
Երևանի փողոցներից մեկն անվանակոչվել է եզդի քաղաքական գործչի անունով. ՖՈՏՈ
22:25
08 Սեպտեմբերի 2020
Ձնաբուք +40 աստիճան շոգից 24 ժամ անց. Սուրենյանը ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ձնաբուք +40 աստիճան շոգից 24 ժամ անց.  Սուրենյանը ցնցող լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:46
08 Սեպտեմբերի 2020
Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ (ՎԻԴԵՈ)
Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ. ՎԻԴԵՈ