ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հարվարդի հանրային առողջության դպրոցի բժշկական գիտությունների դոկտոր Մարտա Գուաշ Ֆերեն հայտնել է, որ ընկույզը սրտի համար ամենաօգտակար բուսական մթերքն է, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով La Vanguardia-ին:
Загружается новость ... "Лево"
Եվ, այսպիսով ընկույզը պարունակում է ավելի մեծ քանակությամբ ալֆա-լինոլենային թթու, որն օմեգա-3 ճարպաթթուն է: Բժիշկը նշում է, որ նման թթու կա նաև ձկան մեջ: Նաև ընկույզը պարունակում է շատ վիտամիններ, հանքային նյութեր և հակաօքսիդանտներ:
Ֆերեն հավելում է, որ բազմաթիվ գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ ընկույզի կիրառումը կարող է կանխել սրտի հիվանդությունները, բարելավել լիպիդային պրոֆիլը և հակաբորբոքային ազդեցություն ունենալ: -0-