549.62
6.84
486.73
+29
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 31969 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Բժիշկները պարզել են արյան բարձր ճնշման գլխավոր վտանգներից մեկը

20:39
29 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արյան բարձր ճնշումը մեծահասակների մոտ կոգնիտիվ խախտումների զարգացման ռիսկի հիմնական գործոններից է։ Տեսականորեն այն կարող է հանգեցնել նաև Ալցհեյմերի հիվանդության զարգացման, այս մասին նշում է American Heart Association–ը։

Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի Hypertension ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված է մի քանի ուսումնասիրությունների ամփոփագիր, որոնք նվիրված են հիպերտոնիայի ազդեցությանը գլխուղեղի կաթվածի, կոգնիտիվ խանգարումների, Ալցհեյմերի հիվանդության և այլ հիվանդությունների զարգացման վրա, գրում է vokrugsveta կայքը։

Ըստ այս տվյալների` դեպի գլխուղեղ արյան հոսքի խանգարումը, որն առաջանում է բարձր ճնշման հետևանքով, կարող է դառնալ գլխուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների մի շարք փոփոխությունների պատճառ։

Հայտնի է, որ հիպերտոնիայի դեմ դեղորայքի ընդունումը նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը (ինֆարկտ, գլխուղեղի կաթված)։ Դեռ հարկավոր են լրացուցիչ ուսումնասիրություններ` պարզելու համար` արդյո՞ք հիպերտոնիայի բուժումը կարող է նվազեցնել կոգնիտիվ խանգարումների ռիսկը մեծահասակների շրջանում։

Ձեռք բերովի թուլամտությունը, որպես կանոն, առաջանում է շատ ավելի ուշ, քան ճնշման հետ կապված խնդիրները։ Այդ պատճառով գիտնականներին ուսումնասիրությունների և վերլուծության համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ` արդյունավետ դեղորայք ընտրելու նպատակով։

Հիշեցնենք, որ ձեռք բերովի թուլամտությունը առավել շատ տարածված նյարդաբանական խանգարումներից է, որն աշխարհում զարգանում է 30–40 մլն մարդու մոտ։ Սպասվում է, որ 2050 թ.–ին թուլամտությամբ տառապող մարդկանց թիվն աշխարհում կարող է եռապատկվել։

Ամերիկացի գիտնականներն ավելի վաղ բացահայտել են առողջ ծերության գաղտնիքներից մեկը։ Նրանց խոսքերով, մեծահասակների ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի կարող է լավացնել ակտիվ կենսակերպն ու կամավորական գործունեությունը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:04
11 Հուլիսի 2020
Շոտլանդիայում կղզին վաճառվում է բնակարանի գնով
Շոտլանդիայում կղզին վաճառվում է բնակարանի գնով
15:40
10 Հուլիսի 2020
«Տոլմուշի»․ Վահե Բերբերյանը հայկական սուշի է ցույց տվել (ՖՈՏՈ)
Վահե Բերբերյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի հայկական սուշին. ՖՈՏՈ
14:29
10 Հուլիսի 2020
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր հայկական առավոտը (ՖՈՏՈ)
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր հայկական առավոտը. ՖՈՏՈ
20:48
05 Հուլիսի 2020
Լավագույն ծննդյան օրը. Գոհար Ավետիսյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Լավագույն ծննդյան օրը. Գոհար Ավետիսյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
20:41
03 Հուլիսի 2020
4 կգ երջանկություն. ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
4 կգ երջանկություն. Գոհար Ավետիսյանը մայրիկ է դարձել. ՖՈՏՈ
12:39
02 Հուլիսի 2020
Մի կողմից դալմատին է, մյուս կողմից` տակսա. շան ձագուկը ցնցում է բոլորին իր տեսքով (ՖՈՏՈ)
Մի կողմից դալմատին է, մյուս կողմից` տակսա. շան ձագուկը ցնցում է բոլորին իր տեսքով. ՖՈՏՈ
18:45
30 Հունիսի 2020
Կեֆիր և բազուկ. 7 օրում մինչև 5 կգ քաշի նվազեցում
Կեֆիրն ու բազուկն ամենամատչելի մթերքներն են, որոնց օգնությամբ կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից
20:05
25 Հունիսի 2020
Մերձմոսկվայում տղան նկարահանել է, թե ինչպես է իր հետևից վազում սոված արջը, տեսանյութի վերջը ձեզ հաստատ կապշեցնի (ՎԻԴԵՈ)
Մերձմոսկվայում տղան նկարահանել է, թե ինչպես է իր հետևից վազում սոված արջը, տեսանյութի վերջը ձեզ հաստատ կապշեցնի. ՎԻԴԵՈ
23:48
22 Հունիսի 2020
«Միասին». իրենց առաջնեկին սպասող Արփին ու Միհրանը գեղեցիկ լուսանկարներ են հրապարակել (ՖՈՏՈ)
«Միասին». իրենց առաջնեկին սպասող Արփին ու Միհրանը գեղեցիկ լուսանկարներ են հրապարակել. ՖՈՏՈ
17:52
22 Հունիսի 2020
Մոսկվայի հրապարակում մեր զորախումբը երգում է սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված երգը (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի հրապարակում մեր զորախումբը երգում է սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված երգը. ՎԻԴԵՈ
18:15
19 Հունիսի 2020
Դերասանուհի Անի Լուպեի բացօթյա ծննդյան արարողությունը՝ ընկերների շրջապատում (ՖՈՏՈ)
Դերասանուհի Անի Լուպեի բացօթյա ծննդյան արարողությունը՝ ընկերների շրջապատում․ ՖՈՏՈ
16:31
07 Հունիսի 2020
Մոնա Լիզա, Կլեոպատրա․ ի՞նչ տեսք կունենային պատմական դեմքերը, եթե ապրեին մեր օրերում (ՖՈՏՈ)
Դիզայները ցույց է տվել, թե ինչ տեսք կունենային պատմական դեմքերը, եթե ապրեին մեր օրերում․ ՖՈՏՈ