ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է ծանրակշիռ պատճառ, որի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի։
«Ռոսիա 1» ալիքով հեռարձակվող «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում մասնագետը նշել է, որ մեկ ոտքի այտուցի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ այս ախտանիշը կարող է լինել թրոմբոզի նշան, հայտնում է
Lenta.ru-ն։
«Խորանիստ երակային թրոմբոզն առաջանում է պառկած վիճակում, երկար ժամանակ անշարժ վիճակում լինելու պատճառով, դրա դեպքում ոտքի այտուցը կանցնի, խնդիրը ոտքը չէ։ Բայց եթե թրոմբը պոկվի, այն կգնա դեպի սիրտ, իսկ հետո՝ թոքեր, ինչը կհանգեցնի մահվան»,- զգուշացրել է բժիշկը։
Այդ իսկ պատճառով Մյասնիկովը խորհուրդ է տվել նմանատիպ ախտանշանի դեպքում դիմել բժշկի։
«Մի ոտքն այտուցվել է, ոչնչի մասին մի մտածեք, դիմեք բժշկի, նա ուլտրաձայնային հետազոտություն կանցկացնի, եթե թրոմբ չկա, մի բան է, եթե կա, պետք է միջոցներ ձեռնարկել»,- նշել է բժիշկը։
Նրա խոսքով, թրոմբների ոչ ժամանակին հայտնաբերումը շատերի մահվան պատճառ է դառնում։ -0-