ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի երգիչ Անդրեն հիվանդանոցում է:
Նա Instagram-ի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի հիվանդանոցից:
«Ձեր աղոթքների կարիքն ունեմ», - գրել է Անդրեն լուսանկարին կից:
Ավելի ուշ նա ևս մեկ լուսանկար է հրապարակել Stories բաժնում:
«Այսօր կյանքի և մահվան շեմին էի, բայց Աստված նորից ինձ պարգևեց կյանք... Շնորհակալ եմ», - գրել է երգիչը:
Նա լուսանկարները հրապարակել է իր «Սերը չի վերջանում» երգի հնչյունների ներքո: Երգիչը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ առողջական խնդիրներ ունի:-0-