415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ Կառավարության ՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

18:38
15 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը միանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարած ակցիային՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը տնկել 10 միլիոն ծառ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Ընկերությունը մտադիր է լայնածավալ աշխատանքներ իրականացնել իր ներկայության համայնքներում կանաչ տարածքներ ստեղծելու համար։ Ակցիան մեկնարկել է Ագարակ քաղաքում, որտեղ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները, բնապահպանության և հանքային ռեսուրսների պետական տեսչության Սյունիքի բաժնի աշխատակիցների հետ միասին տնկել են կանադական բարդիների տասնյակ տնկիներ։ Կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն հաջորդ գարնանը ։ Ընկերությունը տեղադրել է նաև ծառերը ջրելու ավտոմատ համակարգ։

 «Բնապահպանության ոլորտի հարցերը մշտապես գտնվում են կոմբինատի ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը դարձավ բնապահպանական միջոցառումներն առավել արդիականացնելու ևս մեկ առիթ։ Մեղրի/Ագարակ համայնքների ցածրադիր վայրերը Հայաստանի չոր կլիմայական շրջաններից են, և մենք ուրախ ենք, որ մեր մասնակցությունը այս նախաձեռնությանը շոշափելի օգուտներ կբերի տարածաշրջանին, նրա բնակիչներին և հյուրերեին», – նշել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը։ 

Ներկայումս «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը «ԳեոՊրոմայնինգ» ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է,  տեղական իշխանությունների հետ աշխատում է Սոթք և Արարատ գյուղերում մշակութային, մարզական և զվարճանքի այգիներ հիմնելու ուղղությամբ։ Նախագծային աշխատանքները կսկսվեն 2020 թվականի գարնանը՝ մի քանի հազար տնկիների տնկմամբ։ 

«Մենք մտադիր են մեր ներկայության համայնքներում ստեղծել հայ-ռուսական բարեկամության պուրակ՝ պլանավորումից մինչև ոռոգում և խնամք։ Ներկայումս դենդրոլոգները մեզ մասնագիտական աջակցություն են ցուցաբերում լանդշաֆտի ձևավորման համար անհրաժեշտ մշտադալար ծառերի, ծաղկող թփերի և ծաղիկների տեսակների ընտրության հարցում՝ նկատի ունենալով այս տարածքների եղանակային և կլիմայական պայմանները», – նշել է «ԳՊՄ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
00:04
08 Մարտի 2022
Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը (ՎԻԴԵՈ)
Սիրուշոն ինքնատիպ տեսանյութի միջոցով հայտնել է երրորդ երեխայի սեռը. ՎԻԴԵՈ
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ