ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բոլոր ազգերը գեղեցիկ են յուրովի, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրին բնությունն օժտել է բացառիկ արտաքինով։ Ճամփորդների համար նախատեսված Big Seven Travel վերլուծական պորտալը որոշել է կազմակերպել հարցում և պարզել, թե որ ազգություններն են համարվում «ամենակրակոտը»։
Հարցմանը մասնակցել է 1,5 մլն մարդ, որոշվել են 50 ամենագրավիչ ազգերը, գրում է adme.ru–ն։
Վարկանիշի առաջին տեղում ուկրաինացիներն են, դանիացիներն ու ֆիլիպինցիները։ Հայերը գտնվում են 8–րդ հորիզոնականում` իտալացիների և անգլիացիների միջև։ Ցանկը եզրափակում են հոլանդացիները, քենիացիներն ու բարբադոսցիները։–0–