ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է, որ ցանկանում է իր ուշադրությունը շեշտադրել Հայոց ցեղասպանության թեմայի վրա։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, վերջերս նա նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային` գործարար Ջարեդ Քուշներին` կոչ անելով քննարկել այդ թեման, գրում է
dailymail.co.uk–ը։
«Ուզում եմ դա դարձնել իմ առաքելությունը։ Հայրս այնքան հպարտ կլիներ», – գրել է Քարդաշյանը։
Նշենք, որ Քիմի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, ամերիկահայ էր։–0–