Ի՞նչ նվիրել մտերիմին, եթե գումար չկա, քա՞ր. աղջկա պատրաստած նվերը ցնցել է համացանցը (ՖՈՏՈ)
21:07
18 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Reddit կայքի օգտատերերից մեկը հրապարակել է իր ընկերուհուց ստացած նվերի լուսանկարը։ Ընկերուհին այդ ժամանակ գործազուրկ է եղել։
Ընկերոջն ուրախացնելու և զարմացնելու համար աղջիկը վերցրել է սովորական քար` վերածելով այն անգին մի զարդի, գրում է medialeaks.ru–ն։
speedforce95 անունով օգտատերն ապրիլի 17–ին ցույց է տվել, թե ինչ է նվեր ստացել ընկերուհուց։ Աղջկա մատուցած նվերը շատ է ոգևորել հետևորդներին։ Հրապարակումը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 50 հազար ափվոութ։–0–
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ