431.08
4.38
402.99
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)

19:37
25 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ,  25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամանորին հաշված օրեր են մնացել: Ամեն անգամ՝ տարեմուտին ընդառաջ, մենք սկսում ենք մտածել, թե ինչ նվերներ կարելի է պատրաստել ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, երեխաների համար:

Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը։

Մայրիկին

Կոսմետիկա` պատրաստված բնական բաղադրիչներից՝ առանց վնասակար նյութերի։ Կարելի է ընտրել խնամքի մեկ պարագա կամ մի ամբողջ հավաքածու։

косметика красота

Զարդերը միշտ նորաձև են։ Դրանք կարելի է նվիրել և՛ կանանց, և՛ աղջիկներին: Մայրիկի համար կարելի է ընտրել նուրբ մատանի, ականջօղեր կամ կախազարդ:

jewelry

Փոքր խոհանոցային տեխնիկա՝ բլենդեր, միքսեր, թոստեր։

тостер чайник кухня

Անկողնային պարագաներ`  օրինակ տաքուկ ծածկոցներ, որոնք կջերմացնեն մայրիկին ցրտաշունչ ձմռանը։

плед

Գոգնոց՝ անվան տառով, կամ շապիկ՝ ամբողջ ընտանիքի նկարով, չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է ու ընտանիքի նկարով ցանկացած իր հաստատ հաճելիորեն կզարմացնի մայրիկին։

фартук кухня

Լամպ. սեղանի լամպ կամ գիշերային լամպ: Կարելի է պատվիրել ընտանեկան լուսանկարներով լամպ։

настольная лампа

Ի դեպ, մայրիկի համար նախատեսված նվերները շատ հարմար են նաև կանանց համար։

Հայրիկին

Ձեռքի ժամացույց. տղամարդիկ միշտ գնահատում են ժամացույցը, այն, կարծես, մի ոճային աքսեսուար լինի, որն ընդգծում է տղամարդկությունը։

мужчина часы

Դրամապանակ. դրամապանակ ընտրելիս խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել քարտերի համար նախատեսված գրպանիկների առկայությանը։

бумажник кошелек пластиковая карта

Կրակայրիչ. նվեր, որը օգտակար կլինի ծխող տղամարդկանց համար: Այն կարող է լինել գունեղ պատյանով կամ անվանական գրությամբ:

зажигалка

Սափրվելու հավաքածու. եթե ​​հայրիկն արդեն լավ ածելի ունի, ապա նրան լավ խոզանակը, կրեմը կամ յուղը հաստատ պետք կգա։

бритье

Թերմոս. ջերմամեկուսացումով տարողունակ թերմոսը և բաժակը հայրիկն իր հետ կվերցնի ցանկացած ճամփորդության ժամանակ: Տաք թեյը կամ սուրճը կջերմացնեն նրան մեքենայում և կհիշեցնեն ձեր մասին։

термос

Չեք մոռացել չէ՞, որ հայրիկի համար նախատեսված նվերները հարմար են նաև ամուսիններին։

Երեխաներին

Ամանորը կախարդական տոն է, որին մեծ անհամբերությամբ են սպասում բոլոր երեխաները, որոնց համար ամենագլխավորը հենց նվերներն են։ Յուրաքանչյուր երեխա, անկախ տարիքից, երազում է Ամանորին յուրահատուկ նվեր ստանալ։

Գունավոր մատիտներ կամ գրենական պիտույքներ. շատ օգտակար և հետաքրքիր նվեր է։ Երեխաները շատ են սիրում ամեն ինչ ուսումնասիրել հպումով, ուստի նկարելու գործընթացը, անշուշտ, դուր կգա նրանց:

карандаши

Բարբի տիկնիկ` աղջիկներին և խաղալիք մեքենաների հավաքածու` տղաներին. տիկնիկը շարունակում է մնալ ամենալավ նվերը փոքրիկ աղջիկների համար։ Նման խաղալիք ընտրելիս անպայման հաշվի առեք փոքրիկի նախասիրությունները։ 

кукла дети

Դե իսկ տղաներին միշտ կուրախացնեն մեքենաների հավաքածուները կամ հեռակառավարման վահանակով մեքենաները։

машина мальчик ребенок подарок Новый год

Լեգո. այսօր լեգոյի բազմաթիվ տեսակներ կան։ Այն հատուկ ստեղծված է հայտնի մուլտֆիլմերի մոտիվներով: Հետևաբար հաստատ կկարողանաք ընտրել այնպիսի տարբերակ, որը կգրավի ձեր փոքրիկին:

лего дети подарок

Անլար ականջակալներ, համակարգչային խաղերի սկավառակներ կամ smart ժամացույց. դպրոցական տարիքի երեխաները սիրում են քայլել ժամանակին համընթաց։ Այնպես որ նրանց հաստատ դուր կգան թրենդային անլար ականջակալները, համակարգչային սիրելի խաղերի սկավառակները կամ smart ժամացույցը, որը և′ ժամացույց է, և′ ինքնատիպ գաջեթ։

наушники дети телефон

Չենք մոռանում ընկերներին և մտերիմներին

Սպորտային վերնաշապիկ. վստահաբար ընկերների շրջանում կան մարդիկ, ովքեր սիրում են սպորտով զբաղվել, ուստի գեղեցիկ ու հարմարավետ վերնաշապիկը հաստատ ավելորդ չի լինի:

футболка подарок

Նոթատետր. լավ տարբերակ է հատկապես օֆիսային աշխատողների համար։ Օրացույցով հաստլիկ նոթատետրը միշտ պետք է ձեռքի տակ լինի անհրաժեշտ տեղեկությունները գրառելու համար։

блокнот

Անվանական փորագրությամբ գրիչ, որը հիանալի ու յուրօրինակ տարբերակ է լավագույն ընկերոջ համար:

ручка

Գուլպաների հավաքածու. հիմա խանութներում կա տաքուկ և ամանորյա մոտվիներով գեղեցիկ գուլպաների մեծ ընտրանի, որոնք տոնական տրամադրություն կհաղորդեն սիրելի մարդկանց։

Новый год носочки

Շոկոլադ. օրիգինալ ու գեղեցիկ փաթեթավորմամբ քաղցրավենիքը, շոկոլադե թխվածքաբլիթը ամանորյա նվերի հրաշալի տարբերակ է։

Новый год печеньки

Մարմնի խնամքի միջոցներ. հաճելի ու անուշաբույր խնամքի պարագաները հաստատ կուրախացնեն ու կջերմացնեն յուրաքանչյուրին։ Ցանկալի է փաթեթավորել, շնորհավորական ուղերձ գրել։

банные принадлежности

Դե ինչ, փորձեցինք առաջարկել նվերների մի քանի գաղափարներ, սակայն վերջնական ընտրությունն, իհարկե, ձերն է։ Եվ հիշեք, որ անկախ նվերի գնից` կարևորն այն է, որ դա անում ենք սիրով ու ջերմությամբ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
00:04
08 Մարտի 2022
Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը (ՎԻԴԵՈ)
Սիրուշոն ինքնատիպ տեսանյութի միջոցով հայտնել է երրորդ երեխայի սեռը. ՎԻԴԵՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ
20:43
11 Հուլիսի 2021
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին (ՎԻԴԵՈ)
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին.ՎԻԴԵՈ
18:00
11 Հունվարի 2021
Արջուկներն էլ են տոնում Ամանորը. Վայրի բնության պահպանման հիմնադրամի կենտրոնում Ամանորյա տրամադրություն է ստեղծել փրկված արջերի համար (ՖՈՏՈ)
Արջուկներն էլ են տոնում Ամանորը. Վայրի բնության պահպանման հիմնադրամի կենտրոնում Ամանորյա տրամադրություն է ստեղծել փրկված արջերի համար. ՖՈՏՈ