415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ է վտանգավոր լոլիկի և սմբուկի հաճախակի օգտագործումը

12:26
23 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մորմազգիների ընտանիքը ներառում է ավելի քան 200 բուսատեսակ, և դրանց մեծ մասն ուտելու չէ, ինչը նշանակում է, որ դրանք չեն վնասում օրգանիզմին։ Սակայն մորմազգիների ընտանիքից են նաև բանջարեղենի այնպիսի հայտնի տեսակներ, ինչպիսիք են լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը և պղպեղի բոլոր տեսակները: Դժվար է հավատալ, բայց դարեր շարունակ այս մթերքները համարվել են թունավոր և սննդի մեջ չեն օգտագործվել, գրում է bazaar.ru–ն:

Загружается новость ... "Лево"

Մորմազգիների ընտանիքի բոլոր բույսերը պարունակում են ալկալոիդ սոլանին: Այն բացասաբար է ազդում օրգանիզմի մի շարք գործընթացների վրա։ Առաջին հերթին, օրգանիզմում սոլանինի ավելցուկն ազդում է մարսողական համակարգի վրա։ Սոլանինը կարող է խախտել աղիների աշխատանքը և բացասաբար ազդել ստամոքսի թթվայնության մակարդակի վրա՝ առաջացնելով աղեստամոքսային տրակտի բորբոքում:

Բացի այդ, սոլանինը կարող է արգելափակել որոշ նեյրոհաղորդիչների արտադրությունը, ինչն էլ կարող է հանգեցնել նյարդային դիզֆունկցիայի և պարասիմպաթիկ նյարդային համակարգի աշխատանքի խանգարման: Այն անմիջականորեն ազդում է նաև սրտամկանի աշխատանքի վրա, կարող է առաջացնել առիթմիա և տախիկարդիա։ Ավելին, սոլանինն ազդում է վահանաձև գեղձի աշխատանքի վրա, ինչը հետագայում կարող է հանգեցնել տագնապի մակարդակի ավելացման և դեպրեսիայի:

Բացի սոլանինից, մորմազգինեը պարունակում են նաև կալցիտրիոլ, ինչն ավելացնում է օրգանիզմում կալցիումի յուրացումը։ Եթե կալցիումը չափազանց շատ է, այն սկսում է կուտակվել փափուկ հյուսվածքներում, հոդերում և արյունատար անոթների պատերին։ Դա հանգեցնում է մի շարք հետևանքների՝ քրոնիկ հոդացավ, մկանացավ, արյունատար անոթների ամրության նվազեցում և դրանց կալցիֆիկացում։

Չնայած այս ամենին, պարտադիր չէ ամբողջությամբ բացառել կարտոֆիլը, լոլիկը և սմբուկը սննդակարգից, պարզապես պետք է վերանայել դրանց օգտագործման հաճախականությունը: Պետք չէ ամեն օր ուտել մորմազգիների ընտանիքին պատկանող մթերքներ: Խյուս պատրաստելու համար սովորական կարտոֆիլի փոխարեն օգտագործեք քաղցր կարտոֆիլ կամ ծաղկակաղամբ, սա ոչ պակաս համեղ է, իսկ օրգանիզմի համար օգուտը շատ ավելի մեծ է։ Եթե սիրում եք սմբուկ, կարող եք այն փոխարինել դդմիկով։ Դդմիկն իր համով և տեսքով շատ նման է սմբուկին, բայց մորմազգի չէ, այլ դդմազգի է ու չի վնասում օրգանիզմին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
00:04
08 Մարտի 2022
Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը (ՎԻԴԵՈ)
Սիրուշոն ինքնատիպ տեսանյութի միջոցով հայտնել է երրորդ երեխայի սեռը. ՎԻԴԵՈ
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ