ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ի իր էջում հրապարակել է մեկ շաբաթ առաջ լույս աշխարհ եկած 4–րդ երեխայի առաջին լուսանկարը։
Երեխան ծնվել է մայիսի 10–ին փոխնակ մոր միջոցով։
Քարդաշյանը ու նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, նորածին որդուն անվանակոչել են Փսալմ Ուեսթ։
Նորածինը երկրորդ փոքրիկն է, որն աստղային զույգն ունենում է փոխնակ մոր օգնությամբ։–0–