+1
Եղանակը Երևանում
Հայ

Կինը փրկվել է սրտի վեցժամյա կանգից հետո

15:15
08 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայում բժիշկներին հաջողվել է փրկեկ բրիտանացի զբոսաշրջիկ կնոջ կյանքը, ում սիրտը վեց ժամով կանգ էր առել  Պիրենեյներ բարձրանալիս։ Այս մասին հայտնել է «Ինտերֆակսը»` հղում անելով BBC News-ին։

Загружается новость ... "Лево"

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերին Կատալոնիայում, երբ 34-ամյա Օդրի Շումենը (Audrey Schoeman) իր ամուսնու՝ Ռոհանի հետ, սարն են բարձրացել և ձնաբուքի մեջ ընկել։ Ջերմիջեցման պատճառով կնոջ մոտ սկզբում խոսքային և շարժական խնդիրներ են առաջացել, հետո նա կորցրել է գիտակցությունը։ Երբ երկու ժամ հետո ամուսինների մոտ ժամանել են փրկարարները, Ռոհանը մտածել է, որ իր կինն արդեն մահացել է։ Այդ պահին Օդրի Շումենը չէր շնչում, սրտի զարկեր չկային և զարկերակը չէր զգացվում։

Բրիտանուհու մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 18 աստիճան։ Նրան տեղափոխել են Բարսելոնայի հիվանդանոցներից մեկը։ Այնտեղ բժիշկները հատուկ սարքավորում են օգտագործել, որպեսզի կնոջ մարմնից դուրս բերեն արյան մի մասը, հագեցնեն այն թթվածնով և հետ ներարկեն հիվանդի օրգանիզմ։ Այդ ժամանակ կնոջ մարմնի ջերմությունը բարձրացել է մինչև 30 աստիճան, բժիշկները դեֆիբրիլյատոր են  օգտագործել նրա սիրտը աշխատացնելու համար։

Բուժող բժիշկ Էդուարդ Արգուդոն (Eduard Argudo) բացատրել է, որ սարերում ցածր ջերմաստիճանն օգնել է պահպանել կնոջ ուղեղն ու մարմինը՝ թույլ չտալով քայքայվել, քանի դեռ նրա սիրտը չի զարկել։ Բժշկի խոսքերով, եթե նրա մարմնի ջերմաստիճանը սովորական լիներ, կինը վաղուց արդեն մահացած կլիներ։ Արգուդոյի խոսքերով այս դեպքն Իսպանիայի տարածքում արձանագրված ամենաերկար սրտի կանգն է։

Պատահարից 12 օր անց բրիտանուհուն դուրս են գրել հիվանդանոցից։ Նրա ձեռքերը ցրտահարումից մասնակի կորցրել են շարժունակությունը և զգայունությունը։ Չնայած դրան, Շումենը չի ցանկանում հրաժարվել լեռնագնացությունից և պատրաստվում է հաջորդ տարվա գարնանը նոր բարձրունքներ նվաճել։-0-

Partners News

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:35
19 Հունվարի 2020
Բարի գալուստ փոքրիկ. Մոսկվայում տաքսու ուղևորուհին ծննդաբերել է հենց մեքենայում
Բարի գալուստ փոքրիկ. Մոսկվայում տաքսու ուղևորուհին ծննդաբերել է հենց մեքենայում
17:20
14 Հունվարի 2020
Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել (ՖՈՏՈ)
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցել (ՖՈՏՈ)
18:16
08 Հունվարի 2020
Երբ Ձմեռ Պապը հյուր է գալիս պատուհանից. հայ ալպինիստ Ձմեռ Պապիկներն այցելել են հիվանդանոցի փոքրիկ պացիենտներին (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Երբ Ձմեռ Պապը հյուր է գալիս պատուհանից. հայ ապլինիստ Ձմեռ Պապիկներն այցելել են հիվանդանոցի փոքրիկ պացիենտներին. ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ
14:45
07 Հունվարի 2020
Օպերացիա «Ամանոր», առաքելությունը` ողջ մնալ
Ամանորյա տոներից հետո միշտ անխուսափելիորեն սկսվում է աշխատանքային առօրյան. առաջարկում ենք մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է արժանապատվորեն սկսել տարին և հնարավորինս խուսափել սթրեսից
09:27
04 Հունվարի 2020
«Շնորհավոր Նոր տարի» Երևանից. ռուս բլոգերը հիացած է ամանորյա Երևանով (ՎԻԴԵՈ)
Ռուս բլոգերը չի թաքցնում իր էմոցիաները, երբ նկարագրում է, թե ինչպես է դիմավորել Ամանորը Երևանում. ՎԻԴԵՈ
17:38
01 Հունվարի 2020
Առաջնեկի սպասումով. Հենրիխ Մխիթարյանը հայրենակիցներին մաղթել է սեր, հարգանք և միասնություն (ՖՈՏՈ)
Առաջնեկի սպասումով. Հենրիխ Մխիթարյանը հայրենակիցներին մաղթել է սեր, հարգանք և միասնություն. ՖՈՏՈ
16:17
29 Դեկտեմբերի 2019
Բիլ Գեյթսը 37 կիլոգրամանոց նվեր է ուղարկել ամերիկուհուն (ՎԻԴԵՈ)
Բիլ Գեյթսը «գաղտնի Սանտա» է խաղացել և 37 կիլոգրամանոց նվեր ուղարկել ամերիկուհուն
12:01
25 Դեկտեմբերի 2019
Արամեն որդի է ունեցել (ՖՈՏՈ)
Հայտնի երգիչ Արամեն այսօր երկրորդ անգամ հայրիկ է դարձել, նա որդի է ունեցել. ՖՈՏՈ
16:07
20 Դեկտեմբերի 2019
Հայուհիները գրոհում են Instagram–ը. սոցցանցի ամենահայտնի գեղեցկուհիները (ՖՈՏՈ)
Հայուհիները գրոհում են Instagram–ը. սոցցանցի ամենահայտնի գեղեցկուհիները. ՖՈՏՈ
11:18
29 Նոյեմբերի 2019
Փոքրիկ հրաշք. ամերիկացի գաճաճ ամուսինները երեխա են որդեգրել Հայաստանից (ՎԻԴԵՈ)
Փոքրիկ հրաշք. ամերիկացի գաճաճ ամուսինները երեխա են որդեգրել Հայաստանից. ՎԻԴԵՈ
15:37
24 Նոյեմբերի 2019
«Արդյոք ովքե՞ր են» երգը հնչեց երկնքում` գերելով սոցցանցերը (ՎԻԴԵՈ)
«Արդյոք ովքե՞ր են» երգը հնչեց երկնքում` գերելով սոցցանցերը (ՎԻԴԵՈ)
17:59
21 Նոյեմբերի 2019
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար։