ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հազվադեպ կհանդիպես այսպիսի անսովոր շան ձագերի։ Մու անունով շան ձագուկն անսովոր երանգների է։ Թվում է, թե ձագուկը միանգամից երկու ցեղատեսակի է։
Загружается новость ... "Лево"
Հեռվից Մուն նման է դալմատինի, սակայն իրականում նա սովորական տակսա է, գրում է
life.ru–ն։
Պիգմենտավորման խնդիրների պատճառով ձագուկը ծնված օրվանից կիսով չափ ծածկված է սև պուտիկներով, ինչի արդյունքում նման է կովի, դրա համար էլ նրան կոչել են Մու։
Ձագուկն ապրում է Մայամիում իր տիրոջ` 24–ամյա Վիկտորիա Հոֆմանի հետ։
Աղջիկն ասում է, որ իր ձագուկն իսկապես ունիկալ է երանգների շնորհիվ։
Մարդիկ պարզապես խենթանում են Մուի համար։ Ձագուկով հիանում են ոչ միայն փողոցում, այլև սոցցանցերում։
Երբ Վիկտորիան առաջ անգամ ծանոթացել է ձագուկի հետ, միանգամից հասկացել է, որ նա հաստատ կդառնա Instagram–ի աստղ։ Ապրիլի վերջին Instagram–ում հայտնվել է Մույի առաջին հրապարակումը, հիմա արդեն փոքրիկի էջին բաժանորդագրված է ավելի քան 24 հազար մարդ, գրում է The Sun–ը։–0–
Լուսանկարները` Instagram–ի էջից