ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Իրենց առաջնեկին սպասող հայտնի դերասանուհի Արփի Գաբրիելյանն ու երգիչ Միհրան Ծառուկյանը գեղեցիկ լուսանկարներ են հրապարակել։
«Միասին», – գրել է Արփին Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկարները։
Մի քանի օրեր առաջ հայտնի դարձավ, որ զույգը որդի է ունենալու։
Հիշեցնենք, որ Արփի Գաբրիելյանը և հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանն
ամուսնացել են 2019թ.–ի դեկտեմբերի 14–ին։ Միհրանը նոյեմբերի 17–ին Երևանում կայացած մենահամերգի ժամանակ բեմից
ամուսնության առաջարկություն էր արել Արփիին։ Ի դեպ, նոյեմբերի 17–ին Արփին տոնում էր իր ծննդյան օրը։ Զույգն առաջին անգամ էր հանրայնացնում անձնական կապը, թեև արդեն մի քանի տարի է` միասին են։–0–