574.98
6.46
485.26
+18
Եղանակը Երևանում
Հայ

Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսը հրաժարվել է փոխհատուցել հայերին

12:10
05 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՌԵՍՈ ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հայ ձեռներեցների կրած վնասները, որոնք առաջացել են Մոսկվայում հուլիսին գրանցված անկարգությունների ժամանակ, հաղորդում է ՌԲԿ–ն։

Սարկիսովը հիշեցրել է, որ ավելի վաղ իր ընտանիքը հայտարարել է, որ պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանցի գործարարների սեփականությանը հայերի կողմից հասցված վնասը։

«Այս առաջարկն ուժի մեջ է, և մենք դրանից չենք հրաժարվի», – նշել է նա։

Загружается новость ... "Лево"

«Միաժամանակ ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Մոսկվայի ադրբեջանական խոշոր գործարար համայնքի կողմից պատասխան քայլեր չկան», – ավելացրել է Սարկիսովը` տեղեկացնելով, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաև մոսկվայաբնակ հայ ձեռներեցների կրած վնասը։

«Հույս ունեմ, որ մեր նախաձեռնությունը վերջապես կընկալվի սթափ մտածող մարդկանց կողմից` անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից և քաղաքական հայացքներից», – նշել է գործարարը։

ՌԲԿ–ն ներկայացնում է Սարկիսովի հայտարարության ամբողջական տեքստը.

«Դիմում եմ ադրբեջանական բիզնես հանրության որոշ ներկայացուցիչներին, որոնք շարունակում են հրահրել և ապակայունացնել ազգամիջյան հարաբերությունները։ Չկիսելով կարծիքն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները հավասար պատասխանատվություն են կրում Մոսկվայում վերջերս գրանցված իրադարձությունների համար` կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն պաշտպանել իրենց ունեցվածքն ու մասնավոր սեփականությունը։ Բիզնեսը դժվար գործ է։ Մարդիկ, ովքեր դրա մեջ ներդնում են իրենց ողջ ուժն ու ջանքերը, չպետք է մնան ձեռնունայն իրենցից հեռու հակամարտությունների պատճառով` դառնալով օտարատյացության և անպատժելիության զոհ։

Այդ պատճառով մեր ընտանիքն ավելի վաղ իր վրա էր վերցրել պատասխանատվությունը` փոխհատուցել այդ իրադարձությունների ժամանակ հայերի կողմից ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնասը։ Այդ առաջարկը մնում է ուժի մեջ, և մենք դրանից չենք հրաժարվի։

Միաժամանակ ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Մոսկվայի ադրբեջանցի խոշոր գործարար համայնքի կողմից պատասխան քայլեր չկան։ Այս հանգամանքներում, իհարկե, մեր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաև մոսկվայաբնակ հայ ձեռներեցների կրած վնասը։
Հույս ունեմ, որ մեր նախաձեռնությունը վերջապես կընկալվի սթափ մտածող մարդկանց կողմից` անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից և քաղաքական հայացքներից

Աշխատանքն ամենաբարձրագույն մարդկային արժեքներից է։ Հայերի ասամբլեան վստահ է, որ լարված իրավիճակում արհամարհանքը դեպի հարցի կառուցողական լուծումը տանող ճանապարհը չէ, և սփյուռքի հայտնի ներկայացուցիչների դերակատարությունը չափազանց կարևոր է։

Հայտ ներկայացնելու և փոխհատուցում ստանալու պահանջների ձևաթուղթը կներկայացվի ավելի ուշ»։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:45
16 Սեպտեմբերի 2020
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Ներկայացնում ենք համեղ և օգտակար աշնանային մրգերի և բանջարեղենի յոթյակը, որոնք թույլ կտան վիտամինների պաշար կուտակել
10:40
15 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կինոթատրոններում «Փաստարկ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
Հայտնի է կինոթատրոններում «Փաստարկ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
16:10
13 Սեպտեմբերի 2020
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
15:20
13 Սեպտեմբերի 2020
Միասին. Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Միասին. Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
12:16
13 Սեպտեմբերի 2020
Քոչարի. Արամ MP3-ն նոր տեսահոլովակ է թողարկել (ՎԻԴԵՈ)
Քոչարի. Արամ MP3-ն նոր տեսահոլովակ է թողարկել. ՎԻԴԵՈ
18:42
10 Սեպտեմբերի 2020
5-ամյա դյուցազն Դավիթը. 3 ռեկորդների հեղինակ երեխան անհավանական ուժի ունի (ՎԻԴԵՈ)
5-ամյա դյուցազն Դավիթը. 3 ռեկորդների հեղինակ երեխան անհավանական ուժի ունի. ՎԻԴԵՈ
15:22
09 Սեպտեմբերի 2020
Ոսկե տղա. հայտնաբերվել է ծովակատվի յուրահատուկ ձագ (ՎԻԴԵՈ)
Ոսկե տղա. հայտնաբերվել է ծովակատվի յուրահատուկ ձագ. ՎԻԴԵՈ
13:25
09 Սեպտեմբերի 2020
Երևանի փողոցներից մեկն անվանակոչվել է եզդի քաղաքական գործչի անունով (ՖՈՏՈ)
Երևանի փողոցներից մեկն անվանակոչվել է եզդի քաղաքական գործչի անունով. ՖՈՏՈ
22:25
08 Սեպտեմբերի 2020
Ձնաբուք +40 աստիճան շոգից 24 ժամ անց. Սուրենյանը ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ձնաբուք +40 աստիճան շոգից 24 ժամ անց.  Սուրենյանը ցնցող լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
16:46
08 Սեպտեմբերի 2020
Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ (ՎԻԴԵՈ)
Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ. ՎԻԴԵՈ
15:54
07 Սեպտեմբերի 2020
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
13:19
07 Սեպտեմբերի 2020
VELO MP3. Արամ MP3-ը նոր նախագիծ է սկսել (ՎԻԴԵՈ)
VELO MP3. Արամ MP3-ը նոր նախագիծ է սկսել, որով բացահայտելու է Հայաստանի հրաշքները. ՎԻԴԵՈ