ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն և նրա 36 կինն` իսրայելցի մոդել ու երգչուհի Դանիելա Պիկը ծնողներ են դարձել։
Աստղային ընտանիքում որդի է ծնվել, հաղորդում է
korrespondent.net–ը` հղում անելով «Вести Израиль» հրատարակությանը։
Փոքրիկը լույս աշխարհ է եկել Թել Ավիվի հիվանդանոցներից մեկում։ Նա 56–ամյա ռեժիսորի առաջին երեխան է։
Տարանտինոն և Պիկը ծանոթացել են 2009թ.–ին, երբ ռեժիսորը մամուլին էր ներկայացնում «Անփառունակ սրիկաները» ֆիլմը։ Նրանց հարաբերությունները սկսվել են 2016թ.–ին, իսկ 2017թ.–ին Տարանտինոն ու Պիկը նշանադրվել են։ Զույգը պաշտոնապես ամուսնացել է 2018թ.–ի նոյեմբերին։ Երկուսի համար էլ սա առաջին ամուսնությունն է։ 2019թ.–ի օգոստոսին հայտնի է դարձել, որ Պիկը հղի է։
Դանիելա Պիկն Իսրայելում հայտնի երգիչ և կոմպոզիտոր Ցվիկ Պիկի դուստրն է։–0–