Նարինջը, մանդարինն ու կիտրոնը վիտամին C–ի պաշար են։ Նախաճաշին մեկ բաժակ նարնջի հյութի օգտագործումը (քաղցած ստամոքսին խորհուրդ չի տրվում) հաղորդում է ուժ և էներգիա, նաև բարելավում է մարսողությունը։ Մանդարինը ևս պարունակում է վիտամին D և K, նպաստում ճարպերի այրմանը, օրգանիզմից լորձի հեռացմանը, այս պատճառով շատ օգտակար է մրսածության և բրոնխիտի դեպքում։
Արքայանարինջ
Պայծառ և հյութեղ այս միրգը պարունակում է յոդ, կալիում, երկաթ, վիտամին С և մագնիում։ Ցուրտ սեզոնին մրգի համը էլ ավելի է բացվում, իսկ պեկտինը, որով հարուստ է արքայանարնջի փափուկ հատվածը, նպաստում է մարսողությանը և նյութափոխանակությանը։
Այս միրգը ամրապնդում է իմունիտետը, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը և նպաստում արյանաստեղծ պրոցեսին։ Այն նույնպես այրում է ճարպը, կարգավորում ճնշումը և օգնում հաղթահարել հազը։
Խնձորը պահպանում է իր օգտակար հատկությունները ձմռան ողջ ընթացքում. բարելավում մարսողությունը, հաղորդում էներգիա և ամրապնդում իմունիտետը, ինչպես նաև նպաստում է մարսողական համակարգի և ողջ օրգանիզմի աշխատանքի կարգավորմանը։
Լոռամրգի
Այս հատապտուղը լի է B խմբի վիտամինով (B1, B2, B5,B6, PP), ինչպես նաև E և К1։ Այն նույնպես օգնում է հաղթահարել մրսածությունը, կոկորդային հիվանդությունները, ուժեղացնում է որոշ հակաբիոտիկների գործողությունը և բարձրացնում իմունիտետը։
Յոդի իր պարունակությամբ այս միրգը կարող է մրցել ծովամթերքի հետ։ Եթե ձեր աշխատանքը կապ ունի ուղեղի ակտիվ գործունեության հետ, ապա այս զմրուխտե հատապտուղը (այո, ֆեյխոան հատապտուղ է) իսկապես կդառնա ձեր սննդակարգի անբաժանելի մասը։ Վիտամինների բարձր պարունակության շնորհիվ ֆեյխոան խորհուրդ են տալիս օգտագործել իմունիտետի ամրապնդման համար, ինչպես նաև մրսածության և գրիպի դեմ պայքարում։
Մրգերի արքան պարունակում է բլոմերայն, որը նպաստում է ճարպերի այրմանն ու սպիտակուցների ավելի լավ յուրացմանը։ Արքայախնձորի նպաստում է բորբոքային պրոցեսների դադարեցմանը և վերքերի ապաքինմանը։ Արքայախնձորն ունի ցածր կալորիականություն և գործնականում չունի հակացուցումներ։
Կիվի
Թթու, բայց քաղցր, կիվին վիտամին C–ի աղբյուր է։ Մի հատապտուղը պարունակում է վիտամին С-ի օրական չափաբաժինը։ Այս միրգը պարունակում է կալիում, մագնիում և երկաթ, ինչպես նաև շաքար, օրգանական թթուներ և պեկտիններ։ Կիվին օգնում է օրգանիզմին այրել ճարպային կուտակումները և կարգավորել խոլեստերինի մակարդակը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում