+32
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Երևանի հնացած երթուղայինները կփոխարինվեն 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներով (ՎԻԴԵՈ)

22:58
02 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Առաջիկա ամիսներին Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով, որոնք ձեռք կբերվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում։

Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում: Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:

Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի, ավտոբուսների գնման մրցույթը կտևի մինչև հունիսի 12-ը, և բոլոր առաջարկները ուղարկվելու են ՎԶԵԲ, այլ ոչ թե քաղաքային վարչակազմ:

«Մենք միայն ընկերությունների՝ մրցույթին մասնակցլու երաշխիքներ կստանանք: Կազմակերպությունները պետք է գրանցվեն ՎԶԵԲ կայքում դրան մասնակցելու և առաջարկությունների ամբողջ փաթեթը ներկայացնելու համար», - ասել է Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ Արման Պետրոսյանը:

Загружается новость ... "Лево"
Իր հերթին, փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային նոր համակարգի գործունեության համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 820 ավտոբուս, և հարցը աստիճանաբար կլուծվի, քանի որ քաղաքային միկրոավտոբուսները հանվում են:
«Նրանցից շատերի շահագործման ժամկետն արդեն սպառվել է, և դրանք պետք է հեռացվեն քաղաքային երթուղիներից: Այս առումով որոշվեց խմբաքանակներով ավտոբուսներ ձեռք բերել: Այս հարյուր ավտոբուսներից հետո ծրագիրը կշարունակվի, և փուլերով ձեռք կբերվեն մնացած տրանսպորտային միջոցները», - ասաց նա:

Քաղաքապետարանում շեշտեցին, որ միջազգային փորձագետների հետ խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում ՎԶԵԲ-ի հետ միասին ստեղծվել է հստակ որակական և տեխնիկական չափանիշներով փաթեթ:

Մրցույթին մասնակցելու համար տրանսպորտային միջոցների մատակարարը կամ արտադրողը պետք է ունենա արդյունաբերության մեջ 15 տարվա փորձ, առնվազն 45 միլիոն եվրոյի շրջանառություն և 5 տարվա ընթացքում 25 միլիոն եվրոյի առնվազն երկու նման պայմանագիր: Նա նաև պետք է վաճառած լինի հեղուկ գազով աշխատող 300 ավտոբուս:

Ինչպես նշել է Սարգսյանը, մրցույթի փաթեթը պատրաստվել է այս տարվա փետրվարին, բայց չի հրապարակվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Նախատեսվում է նաև ավտոբուսների համար կայանատեղի կառուցել: Աշխատանքները կսկսվեն մայիսի երկրորդ կեսին, իսկ տրանսպորտային միջոցների առաքումից հետո քաղաքը կունենա նոր կայանատեղի, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին», - ասաց նա:

Երևանում նախատեսվում է ստեղծել չորս նոր ավտոբուսային պարկ իրենց՝ սեփական գազալցակայաններով:

Այս փուլում Երևանի տրանսպորտային ցանցում գործում է շուրջ 250 մեքենա, որոնք սպասարկում են 19 երթուղի:-0-

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:38
21 Մայիսի 2020
Բրեդլի Քուփերը դստեր հետ զբոսանքի է դուրս եկել փոքրիկ աղջնակի կերպարով (ՖՈՏՈ)
Բրեդլի Քուփերը դստեր հետ զբոսանքի է դուրս եկել փոքրիկ աղջնակի կերպարով. ՖՈՏՈ
18:43
10 Մայիսի 2020
Կինը 7 ամսում նիհարել է 33կգ–ով ու բացահայտել նիհարելու գաղտնիքը (ՖՈՏՈ)
Կինը 7 ամսում նիհարել է 33կգ–ով ու բացահայտել նիհարելու գաղտնիքը. ՖՈՏՈ
20:53
09 Մայիսի 2020
Նատալիա Օրեյրոն ռուսերեն երգ է երգել` շնորհավորելով Հաղթանակի օրը (ՎԻԴԵՈ)
Նատալիա Օրեյրոն ռուսերեն երգ է երգել` շնորհավորելով Հաղթանակի օրը. ՎԻԴԵՈ
18:03
01 Մայիսի 2020
Գրկախառնություն կորոնավիրուսի պայմաններում. Facebook–ում կարելի է նորովի արտահայտել զգացմունքները (ՖՈՏՈ)
Գրկախառնություն կորոնավիրուսի պայմաններում. Facebook–ում նոր սմայլիկ է հայտնվել. ՖՈՏՈ
21:07
18 Ապրիլի 2020
Ի՞նչ նվիրել մտերիմին, եթե գումար չկա, քա՞ր. աղջկա պատրաստած նվերը ցնցել է համացանցը (ՖՈՏՈ)
Ի՞նչ նվիրել մտերիմին, եթե գումար չկա, քա՞ր. աղջկա պատրաստած նվերը ցնցել է համացանցը. ՖՈՏՈ
11:15
18 Ապրիլի 2020
Facebook-ում և Messenger-ում «հոգատար» էմոջիներ կհայտնվեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում (ՖՈՏՈ)
Facebook-ում և Messenger-ում կհայտնվեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում աջակցություն արտահայտող «հոգատար» էմոջիներ. ՖՈՏՈ
18:42
17 Ապրիլի 2020
Հնդկաձավարով դիետա. բացառիկ ու արդյունավետ
Ներկայացնում ենք հնդկաձավարով դիետա` բացառիկ ու արդյունավետ
10:25
13 Ապրիլի 2020
Մահացու հաճույք. 7 սննդային սովորություններ, որոնք սպանում են ձեզ
Ներկայացնում ենք 7 սննդային սովորություններ, որոնք սպանում են ձեզ
16:20
07 Ապրիլի 2020
Միխայիլ Գալուստյանը «Փոխվիր տանը» չելենջ է սկսել և սափրել մորուքը (ՎԻԴԵՈ)
Միխայիլ Գալուստյանը «Փոխվիր տանը» չելենջ է սկսել և սափրել մորուքը. ՎԻԴԵՈ
11:19
07 Ապրիլի 2020
Հայ բուժաշխատողների ու կամավորների վալսը հիվանդանոցի կտուրում. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Հայ բուժաշխատողների ու կամավորների վալսը հիվանդանոցի կտուրում. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
16:29
06 Ապրիլի 2020
Սոչիում բնակվող Բարսեղյանների ընտանիքը կարում է պաշտպանիչ դիմակներ և անվճար բաժանում
Սոչիում բնակվող Բարսեղյանների ընտանիքը կարում է պաշտպանիչ դիմակներ և անվճար բաժանում կարիքավորներին
10:51
05 Ապրիլի 2020
Կրասնոյարսկի մանկավարժ Լուսինե Ջանգիրյանը ներառվել է աշխարհի լավագույն մանկավարժների 50–ակում
Կրասնոյարսկի մանկավարժ Լուսինե Ջանգիրյանը ներառվել է աշխարհի լավագույն մանկավարժների 50–ակում  և պայքարելու է 1 մլն դոլար մրցանակի համար