548.74
6.28
481.52
-6
Եղանակը Երևանում
Հայ

Զկրտալ, հորանջել, փռշտալ, ձգվել... ի՞նչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով

17:37
19 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մեզ հետ այնպիսի՜ բաներ են կատարվում: Իսկ մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչու՞: Օրինակ, պառկած ենք լոգարանում, լոգանք ենք ընդունում, իսկ մեր մատների բարձիկներն այդ ընթացքում կնճռոտում են: Կամ երբ զկրտում ենք, ջուր ենք խմում փոքր կումերով և չգիտենք, թե ինչու՞:

Մեր բոլոր «ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է հրաշալի սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը:

1. Հորանջում ենք

Հորանջելու պատճառը հիպոքսիան է, երբ ուղեղը թթվածնի պակաս ունի: Հենց այդ պատճառով մենք ոչ թե սովորական, այլ ուժեղացրած շնչի կարիք ունենք (ուժեղ և խորը): Հորանջելու ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում, քան ուղղակի շնչելիս: Շնչուղիները բացվում են, և ավելի շատ թթվածին է անցնում արյան մեջ: Ինչու՞ ենք հորանջում, երբ քնել ենք ուզում կամ ուղղակի հոգնած ենք: Հոգնածության հետևանքով հյուսվածքներում կուտակվում է ածխաթթու գազի ավելցուկ, ուստի առաջանում է թթվածնի պակաս: Մենք նաև հորանջում ենք, երբ ձանձրանում ենք կամ երբ պետք անենք այն, ինչ չենք ուզում: Եվ դա բացատրելի է: Երբ մենք «չուզելով» ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում: Եվ կրկին հոգնածություն է առաջանում, և մենք հորանջում ենք՝ թթվածին ստանալու համար:

Իսկ գիտե՞ք, թե ինչու է հորանջելը վարակիչ: Երբ ինչ-որ մեկը հորանջում է, նրանից հետո բոլորը սկսում են հորանջել: Հոգեբաններն ասում են, որ այդ «վարակը» մեզ է հասել մեր նախնիներից. հին ժամանակներից բոլորը ասես հրամանով հորանջում էին, երբ ցեղախումբի մարդիկ միաժամանակ պառկում էին քնելու: Ճիշտ է, սա դեռ տեսություն է:

2. Փռշտում ենք

Քթի խոռոչներում փոշի է կուտակվում, լորձաթաղանթը չորանում է և գրգռվում, գրգռվում են նյարդային վերջավորությունները, և մենք փռշտում ենք: Փռշտոցի արդյունքում տեղի է ունենում կտրուկ արտաշունչ, որն օգնում է «դուրս շպրտել» քթից ավելորդությունները, որպեսզի ոչ մի աղբ չհայտնվի քթըմպանում կամ ավելի խորը: Այսինքն, փռշտոցը պաշտպանական ռեակցիա է: Ի դեպ, փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի արագությունը 130 կմ/ժ է: Եթե մարդ փռշտում է իրար հետևից 2-3 անգամ, ապա ոչ մի վտանգավոր բան չկա:

Սակայն 10-ից ավել փռշտալու դեպքում, դա արդեն խնդիր է: Ամենայն հավանականությամբ, քթի լորձաթաղանթի վրա այտուց կա: Օրգանիզմն ընկալում է այտուցվածությունը որպես գրգիռ և փորձում է դրանից ազատվել, «դուրս փռշտալ»: Սակայն այտուցվածությունը դրանից չի անհետանում: Իրար հետևից շատ անգամ փռշտալու դեպքում փորձեք կաթեցնել քթի մեջ անոթները նեղացնող կաթիլներ: Կաթիլները կօգնեն նվազեցնել այտուցվաությունը:

3. Ձգվում ենք

Գոնե ինչ-որ բան մենք կարող ենք կառավարել: Մենք ձգվում ենք մեր ցանկությամբ: Իսկ ինչու է նման ցանկություն առաջանում: Այդպես օրգանիզմը պատրաստում է մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածության: Ընդարմազերծում է, տաքացնում: Երբևէ հետևե՞լ եք կատուներին: Նրանք քնից հետո երբեք միանգամից չեն վեր կենում: Նախ ձգվում են իրենց բոլոր թաթերով, քայլ անելուց առաջ վերականգնում են արյան շրջանառությունը: Ձգումը միայն առավոտյան «չի արթնացնում». հոգնածությունից մկաններում կուտակվում է կաթնաթթու, և այն «վերացնելու» համար պետք է ձգվել, ձգել մկանները, ինչպես և պարապմունքից հետո:

4. Զկրտում ենք

Փոքր երեխաները զկրտում են, երբ մրսում են, երբ ծարավ են կամ շատ են կերել: Չափահասների մոտ զկրտոցը ազդաբշան է, որ մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ: Լինում է, որ զկրտոց է սկսվում նրանց մոտ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել։ Ամենից հաճախ մենք զկրտում ենք, երբ չափազանց շատ ենք ուտում: Եվ ոչ թե ուղղակի շատ, այլ ագահաբար և արագ: Կծում ենք մեծ կտորներ, լավ չենք ծամում և դրանով գրգռում ենք շարժուն նյարդը: Դա գանգուղեղային նյարդերից մեկն է, այն գլխուղեղից կոկորդի երկայնքով գնում է դեպի ստոծանի և ստամոքս: Երբ ուտելիքի մեծ կտորները կերակրափողում են, նրանք գրգռում են շարժուն նյարդը, և վերջինս ազդանշաններ է հաղորդում կերակրափողի և ստամոքսի մանրաթելերին՝ առաջացնելով կծկումներ։ Այս կծկումների միջոցով օրգանիզմը, ինչպես և փռշտոցի ժամանակ, փորձում է ազատվել կերակրափողի լորձաթաղանթի այտուցվածությունից:

Թե ինչպես հաղթահարել զկրտոցը, կախված է դրա պատճառից: «Ոչ սթափ» զկրտոցից կազատի սառը հեղուկը մանր կումերով ըմպելը: Շատ ուտելու պատճառով առաջացած զկրտոցից կարելի է ազատել նաև շունչը պահելով: Թե առաջին, թե երկրորդ մեթոդները արգելակում են շարժուն նյարդի գրգռումը: Իսկ վախեցնել զկրտացողին հաստատ պետք չէ: Բուժման այդ մեթոդը բժիկների կողմից հաստատված չէ:

Загружается новость ... "Лево"

5. Քնելիս ցնցվում ենք

Երբեմն մենք հասցնում ենք դա զգալ, երբ, քուն մտնելիս, հանկարծ կտրուկ արթնանում ենք, քանի որ ձեռքերը և ոտքերն ինքնըստինքյան ցնցվում են: Դա նորմալ է, չնայած որ անհարմար է: Բանն այն է, որ քնելիս շնչառությունը հանգստանում է, զարկերակային բաբախը դանդաղում է, մկանները թուլանում են, և օրգանիզմը վախենում է, որ մենք կարող ենք քնել ... ընդմիշտ: Եվ հենց այդ ցնցումով ուղեղը մեզ արթնացնում է, որ վերկսկսի նորմալ շնչառությունը, որ այն չափազանց դանդաղ չլինի: Ահա այդպիսի մշտական վերահոսկողություն:

6. «Ծեր մատներ»

Երբ մենք երկար պառկում ենք լոգարանում կամ ինչ-որ բան ենք լվանում, մեր մատների բարձիկները կնճռոտվում են: Երեխաները սիրում են ուսումնասիրել «ծեր մատների» պատկերները: Ինտերնետում «առասպել» կա, որ այդ պատկերները առաջանում են մաշկի վրա, որ ոտքերի և ձեռքերի մատները ջրի մեջ ավելի կպչուն դառնան և չսահեն. հիշեցնում է մեքենաների ձմեռային անվադողերի պաշտպանիչները, որոնք ճանապարհի հետ ավելի լավ շղթայակցում ապահովում: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է: Մատների և կրունկների մաշկը չորս անգամ ավելի հաստ է, քան մարմնի այլ մասերինը: Այդ իսկ պատճառով այն ավելի լավ է ջուր ներծծում և «ուռում»:

7. Սագամաշկ

«Սագամաշկն» առաջանում է, երբ մենք մրսում ենք, սակայն երբեմն պատահում է, որ երաժշտությունը կամ ֆիլմն այնքան ազդեցիկ են, որ մենք փշաքաղվում ենք: Դա շատ պարզ է բացատրվում` կրկին նախնիներից ժառանգություն ենք ստացել։ Նրանք, ինչպես հիշում ենք, մազոտ էին: Եվ երբ մեր նախնիները մրսում էին կամ վախենում, նրանց մազածածկույթը կանգնում էր (տաքության, աղվամազության և վախեցնելու համար): Այդ մազածածկույթը դարերի ընթացքում ընկել է, այնպես որ այժմ առաջանում են ուղղակի կլոր-բշտիկներ:

8. Արցունքներ

Թե ինչու են աչքերը արցունքոտվում, երբ աչքի մեջ շյուղ է հայտնվում, շատերը գիտեն: Այդ ռեֆլեքսը մաքրում է կեղտը և պաշտպանում է աչքերը քերծվածքներից և վնասվածքներից: Իսկ թե ինչու ենք մենք լաց լինում ցավից կամ հուզումներից, գիտնականները դեռ չեն պարզել: Առասպելներ կան, որոնց համաձայն, արցունքները ցավազրկում են, նվազեցնում են գլխուղեղի կեղևի ճնշումը, բայց ... այդ բոլորը զուտ ենթադրություններ են:

9. Կարմրում ենք

Անոթները լայնանում են, մաշկը կարմրում է: Եթե շոգ է, դա տեղի է ունենում ջերմաստիճանի հետևանքով: Սակայն մենք կարմրում ենք նաև ամոթից, ուրախությունից, սիրուց և այլն: Անոթներն իսկապես արձագանքում են զգացումներին: Զգացումները արյան մեջ հորմոնների կուտակման փոփոխությունն են (դրանց թվում նաև ադրենալինը), ի պատասխան այդ փոփոխությանը՝ մաշկի անոթները լայնանում են, և մենք կարմրում ենք: Ինչ-որ մեկն ավելի ուժեղ է կարմրում, մեկ ուրիշը՝ ավելի քիչ, ամեն ինչ կախված է գեներից:

Նույն մեխանիզմն է գործում, երբ մենք գունատվում ենք, ուղղակի այդ պարագայում անոթները նեղանում են:

10. Քրտնում ենք

Քրտնարտադրությունը նորմալ արձագանք է շոգին: Մածկածածկույթը զովացնելու համար օրգանիզմը հեղուկ է արտադրում, այն օքսիդանում է մարմնի մակերեսից և իր հետ է տանում ավելցուկ ջերմությունը: -0-
Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ
20:43
11 Հուլիսի 2021
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին (ՎԻԴԵՈ)
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին.ՎԻԴԵՈ
18:00
11 Հունվարի 2021
Արջուկներն էլ են տոնում Ամանորը. Վայրի բնության պահպանման հիմնադրամի կենտրոնում Ամանորյա տրամադրություն է ստեղծել փրկված արջերի համար (ՖՈՏՈ)
Արջուկներն էլ են տոնում Ամանորը. Վայրի բնության պահպանման հիմնադրամի կենտրոնում Ամանորյա տրամադրություն է ստեղծել փրկված արջերի համար. ՖՈՏՈ
14:45
02 Հունվարի 2021
Ծնվել է Շուշաննա Թովմասյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի առաջնեկը. ՖՈՏՈ
20:25
20 Դեկտեմբերի 2020
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
14:41
15 Դեկտեմբերի 2020
Երանուհի Մելիքյանը Miss Earth գեղեցկության մրցույթում արժանացել է մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը Արցախի տարազով (ՖՈՏՈ)
Երանուհի Մելիքյանը Miss Earth գեղեցկության հեղինակավոր մրցույթում արժանացել է մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը Արցախի տարազով. ՖՈՏՈ