+10
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 663 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Արտակարգ դրության ժամանակ վճարումները չկատարելու դեպքում հոսանքի, գազի և խմելու ջրի անջատումներ չեն լինի

19:26
25 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորությունը չկատարելու դեպքում՝ նշված ծառայությունները չեն դադարեցվի: Այս մասին հայտնել է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»,- նշում են մամուլի ածռայությունից:
  
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:37
21 Մարտի 2020
Սեղանի զարդ ու ազգային այցեքարտ. National Geograpic–ը պատմել է գաստրոնոմիկ Հայաստանի մասին (ՖՈՏՈ)
Սեղանի զարդ ու ազգային այցեքարտ. National Geograpic–ը պատմել է գաստրոնոմիկ Հայաստանի մասին. ՖՈՏՈ
20:16
20 Մարտի 2020
Աշխարհի 15 ամենաօգտակար մթերքները
Ներկայացնում ենք աշխարհի 15 ամենաօգտակար մթերքները
10:00
08 Մարտի 2020
Կարիերա, ընտանիք , մտերիմների առողջություն. ինչն է երջանկացնում հայուհիներին
Պարզելու համար, թե ինչն է այսօր երջանկացնում հայուհիներին, որոշեցինք հարցնել հենց իրենց՝ կանանց
21:37
04 Մարտի 2020
Հենրիխ Մխիթարյանը հրապարակել է նորածին որդու և կնոջ լուսանկարը (ՖՈՏՈ)
Ապագա ֆուտբոլի՞ստ է ծնվել. Հենրիխ Մխիթարյանը հրապարակել է նորածին որդու և կնոջ լուսանկարը. ՖՈՏՈ
15:27
29 Փետրվարի 2020
«Պարզապես հրաշալի». Դել Պիերոն Ուրգանտի մոտ պատմել է, թե ինչպես են իրեն ընդունել Հայաստանում (ՎԻԴԵՈ)
«Պարզապես հրաշալի». Դել Պիերոն Ուրգանտի մոտ պատմել է, թե ինչպես են իրեն ընդունել Հայաստանում. ՎԻԴԵՈ
11:50
24 Փետրվարի 2020
Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայրիկ է դարձել
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայրիկ է դարձել
12:59
15 Փետրվարի 2020
Դիետոլոգը նշել է D վիտամինի պակասը լրացնող մթերքները
Դիետոլոգը նշել է D վիտամինի պակասը լրացնող մթերքները
17:27
12 Փետրվարի 2020
ՌԴ–ում հայ բժիշկը փրկել է 1 տարեկան փոքրիկի կյանքը` հանելով կերակրափողում մնացած մետաղյա բանալին (ՖՈՏՈ)
Իսկական հերոս. ՌԴ–ում հայ բժիշկը փրկել է 1 տարեկան փոքրիկի կյանքը` հանելով կերակրափողում մնացած մետաղյա բանալին. ՖՈՏՈ
15:47
12 Փետրվարի 2020
Քրիստինա Այանյանը ճանաչվել է Միսս Բոստոն (ՖՈՏՈ)
Քրիստինա Այանյանը ճանաչվել է Միսս Բոստոն. ՖՈՏՈ
19:46
11 Փետրվարի 2020
Աղջի՞կ, թե՞ տղա. Գոհար Ավետիսյանը ցույց է տվել ապագա բալիկի ՈՒՁՀ–ի լուսանկարը (ՖՈՏՈ)
Աղջի՞կ, թե՞ տղա. Գոհար Ավետիսյանը հրապարակել է ապագա բալիկի ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը. ՖՈՏՈ
13:45
10 Փետրվարի 2020
Մարտին Սկորսեզեն դարձել է համացանցի հերոս. ռեժիսորի «աչքը կպել է» Էմինեմի օսկարյան ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Մարտին Սկորսեզեն դարձել է համացանցի հերոս. ռեժիսորի «աչքը կպել է» Էմինեմի օսկարյան ելույթի ժամանակ. ՎԻԴԵՈ
17:22
04 Փետրվարի 2020
Ռեփեր Միշոն հայրիկ է դարձել (ՖՈՏՈ)
Ռեփեր Միշոն հայրիկ է դարձել. ՖՈՏՈ