ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Անգլիայի բնակչուհին կրկնակի նիհարել է և գրավել երկրի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Daily Mail-ին:
Ջեն Աթքինսը Մեծ Բրիտանիայի Գրիմսբի քաղաքի 26-ամյա բնակչուհին է, ով 3 տարի առաջ կշռում էր 108 կիլոգրամ: Աղջիկը որոշում է կայացրել փոխել իր ապրելակերպը և ակտիվորեն սկսել է սպորտով զբաղվել ու վարել առողջ ապրելակերպ:
Երկու տարում նրան հաջողվել է ազատվել 51 կիլոգրամից: 2018թ.-ին Աթքինսն առաջին անգամ մասնակցել է «Միսս Մեծ Բրիտանիա» մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը:
Բրիտանուհուն չի բավարարել այս արդյունքը և նա վերադարձել է մրցույթին երկորդ անգամ, արդեն 2020թ-ին և ստացել «Միսս Մեծ Բրիտանիա» պատվավոր կոչման:
Նույնպես Ջենը զբաղվում է երգոցողությամբ և արդեն 2020թ.-ի գարնանը ծրագրում է ձայնագրել երկրորդ երգը: