415.63
4.18
390.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ծրագիր «երազանքների» մասին. Փաշինյանը ներկայացրել է տեսլականն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը 50 տարի անց (ՎԻԴԵՈ)

16:43
21 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրը ներկայացրել է մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը: 


Վարչապետը հայտնել է, մինչ օրս պետական մակարդակի վրա չի եղել պատկերացում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի պետությունը 30 տարի անց, և հիմա իրենք ջանում են լրացնել այդ բացը:

«Սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն և պլան, այսպիսով մենք ձևակերպում, բարձրաձայնում ենք մենք հավակնությունը, որը, եթե ոչ պաշտոնական լեզվով ձևակերպելու լինենք, կարելի է ձևակերպել նաև որպես երազանք»,- նշել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով, ռազմավարությունը հիմնվում է ազգային արժեքների վրա, որոնցից նա առանձնացրել է հիմնական չորսը, որոնք պետք է գործնական նշանակություն ունենան ռազմավարության իրագործման համար. հայոց պետականություն, կրթություն, անհատ, աշխատանք: Ըստ որում վարչապետը արձանագրել է այս արժեքների միջև փոխկապակցվածությունը, որոնք միասին կհանգեցնեն սահմանված նպատակների հասնելը:

Այնուհետև Փաշինյանը ներկայացրել է մինչև 2050 թվականի ռազմավարության տեսլականը.

-       ՀՀ բնակչությունը հասցնել մինչեւ առնվազն 5 մլն-ի

-       Ստեղծել 1,5 մլն աշխատատեղ

-       Հաղթահարել աղքատությունն աշխատանքով

-       20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն

-       7-նապատկենք միջին աշխատավարձը

-       Հաջորդը մինչեւ 2050 թվականը ունենանք մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը

-       Ունենանք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը

-       Սովորելը դարձնենք ազգային ապրելակերպ

-       Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր

-       Ունենանք 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ

-       Ունենանք առողջ շրջակա միջավայրով, կլիմայադիմացկուն և էներգաարդյունավետ  Հայաստան

-       Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ

-       Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր

-       Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը

-       Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 մլն-ի»

Նաև Փաշինյանը մինչև 2050թ-ի ռազմավարության շրջանակում նշել է 16 մեգանպատակ

  • Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ

  •  Երկրորդ մեգանպատակը պաշտպանված Հայաստան ունենալն է

  • Արդյունավետ և հաշվետու կառավարում

  • Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ

  • Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք

  • Իրավական Հայաստան

  • Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում

  • Մաքուր և կանաչ Հայաստան

  • Տարածքային և խելամիտ զարգացում

  • Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն

  • Մեծ հայրենադարձություն և ինտեգրում

  • Աշխարհի հետ կապված Հայաստան

  • Վերականգնվող և հանրամատչելի էներգիա

  • Գործարարների համար գրավիչ Հայաստան

  • Գիտելիքահեն Հայաստան

  • Եվ ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան:

Փաշինյանի խոսքով, ծրագրվում էր, որ տվյալ ռազմավարությունը պետք է ներկայացվեր ապրիլին, սակայն որոշում է կայացվում հետաձգել այն: Նա նշել է, որ այդ նպատակներին պետք է հասնել ամենօրյա աշխատանքով և ամեն որոշում պետք է ուղղված լինի սահմանված նպատակներին մոտենալուն: -0- 



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
00:04
08 Մարտի 2022
Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը (ՎԻԴԵՈ)
Սիրուշոն ինքնատիպ տեսանյութի միջոցով հայտնել է երրորդ երեխայի սեռը. ՎԻԴԵՈ
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ