ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կտրամադրվի COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Загружается новость ... "Лево"
«Երևանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում»,- գրել է նա Facebook-յան իր էջում։-0-