529.5
7.52
478.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4–րդ երեխայի սեռը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

11:22
29 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեկույթ է կազմակերպել իր 4–րդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ։ Նա կազմակերպել է baby shower ապագա փոքրիկի պատվին։ 

Քիմի և Քանյեի չորրորդ փոքրիկը լույս աշխարհ կգա երկու շաբաթից։ Զույգն այս անգամ ևս որոշել է օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Արդեն հայտնի է, որ Քիմն ու Քանյեն որդի են ունենալու, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։  

Աստղային զույգը երեկույթին հրավիրել է իր բոլոր աստղային ընկերներին և ընկերուհներին, այդ թվում` Փերիս Հիլթոնին։ Քանյեն այդ օրը զբաղվել է երեխաներով։ Քիմը որոշել է երեկույթը կազմակերպել հենց իրենց տան բակում։ Քիմն ու Քանյեն մեծ կալվածք ունեն Բևերլի Հիլզում, որը ներառում է հսկայական առանձնատուն, կանաչ մարգագետիններ, հանգստի գոտիներ։ Երեկույթի գույներն էին սպիտակն ու երկնագույնը, այնպես որ բոլոր ներկաները միանգամից գլխի են ընկել, որ Քիմն ու Քանյեն որդի են ունենալու։ 

Քիմը երեկույթը կազմակերպել էր յոգա–ոճով։ Հենց խոտին փռված ներքնակների վրա հյուրերը մաքուր օդին զբաղվում էին յոգայով։ Այնուհետև երեկույթի մասնակիցներին սպասվում էր spa–անկյուն` հանգստացնող եթերային յուղերով, մերսումով և հոգու ու մարմնի համար հաճելի այլ անակնկալներով։ Երեկույթի լուսանկարներն ու տեսանյութերը Քիմը հրապարակել էInstagram–ում և Stories–ում։ 

Քարդաշյանը դեռ այս տարվա հունվարին հայտնել էր, որ պատրաստվում է չորրորդ անգամ ծնող դառնալ։ Աստղը դեռ չի նշում, թե ինչպես է պատրաստվում անվանակոչել փոքրիկին։ Հարցազրույցներից մեկում Քարդաշյանը նշել է, որ պատրաստվում է երեխային հայկական անունով կոչել։

Քիմն ու Քանյեն ունեն երեք զավակ։ Դուստրը` Նորթ Ուեսթը, լույս աշխարհ է եկել 2013թ.–ին։ 2015թ.–ին լույս աշխարհ է եկել ամուսինների որդին` Սեյնթը։ Նորթին և Սեյնթին Քիմը լույս աշխարհ է բերել ինքնուրույն։ Իսկ դստեր Չիկագոյի դեպքում ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայություններից։ Չիկագոն ծնվել է 2018թ.–ի հունվարին։

38–ամյա Քարդաշյանը որոշել է փոխնակ մայր վարձել առաջին երկու հղիությունների ժամանակ առաջացած բարդություններից հետո։ Երկրորդ ծննդաբերությունից հետո նա բարդ վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ քիչ էր մնում մահանար։ Նրա մոտ ախտորոշվել է ընկերքի սերտաճում, երբ ընկերքը սերտաճում է արգանդի պատին, և դա կարող է դառնալ ուժեղ արյունահոսության պատճառ։ Բժիշկները ստիպված են եղել հեռացնել այն վիրահատական ճանապարհով։ Այդուհանդերձ, Քիմը պատրաստ էր կրկին վիրահատել արգանդն երրորդ անգամ ինքնուրույն ծննդաբերելու համար։ Սակայն բժիշկները կտրականապես արգելել են ռիսկի դիմել։

«Քանյեն միշտ ցանկացել է, որպեսզի իր ընտանիքում լինի հինգ կամ վեց երեխա, այդ պատճառով Քիմը համաձայնվել է օգտվել փոխնակ մոր ծառայություններից», – նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Դեռ հայտնի չէ, թե ամուսինների համար որքան կարժենա չորրորդ փոքրիկի լույս աշխարհ գալը։ Սակայն կարելի է ենթադրել, որ չորրորդ փոքրիկի ծնունդը էժան չի արժենա Չիկագոյի ծնունդից։ Աստղային զույգը 113 հազար դոլարով վարձել է Չիկագոյի փոխնակ մորը։ Ամուսինները 70 հազար դոլար են վճարել հատուկ գործակալությանը, որը զբաղվում է մայրությանը համապատասխանող թեկնածուի ընտրությամբ։ Քիմն ու Քանյեն փոխնակ մորն ամսական վճարել են  4500 դոլար և ևս 45 հազար դոլար երեխայի լույս աշխարհ գալուց հետո։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:15
08 Դեկտեմբերի 2019
Կինը փրկվել է սրտի վեցժամյա կանգից հետո
Կինը փրկվել է սրտի վեցժամյա կանգից հետո. նրա մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 18 աստիճան
11:18
29 Նոյեմբերի 2019
Փոքրիկ հրաշք. ամերիկացի գաճաճ ամուսինները երեխա են որդեգրել Հայաստանից (ՎԻԴԵՈ)
Փոքրիկ հրաշք. ամերիկացի գաճաճ ամուսինները երեխա են որդեգրել Հայաստանից. ՎԻԴԵՈ
15:37
24 Նոյեմբերի 2019
«Արդյոք ովքե՞ր են» երգը հնչեց երկնքում` գերելով սոցցանցերը (ՎԻԴԵՈ)
«Արդյոք ովքե՞ր են» երգը հնչեց երկնքում` գերելով սոցցանցերը (ՎԻԴԵՈ)
17:59
21 Նոյեմբերի 2019
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար։
11:21
08 Նոյեմբերի 2019
Ինչպես մուլտֆիլմում. հայը խնամում է կորյունին, որից հրաժարվել են ծնողները
Ինչպես մուլտֆիլմում. Աշոտ Հապետնոքյանը խնամում է կորյունին, որից հրաժարվել են ծնողները:
18:27
26 Հոկտեմբերի 2019
Բանանի 10 օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք բանանի 10 օգտակար հատկությունները։
16:11
22 Հոկտեմբերի 2019
Օրիգինալ ծննդյան օր. Արթուր Ալեքսանյանը կացնահարել է ծննդյան տորթը (ՎԻԴԵՈ)
Օրիգինալ ծննդյան օր. Արթուր Ալեքսանյանը կացնահարել է ծննդյան տորթը:
11:39
22 Հոկտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանը պատմել է ամենահամեղ «հայկական» ծննդյան օրվա մասին. «Ես այնքան երջանիկ եմ» (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է տոնել իր 39–ամյակը։
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։
14:25
15 Հոկտեմբերի 2019
«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:25
11 Հոկտեմբերի 2019
«Զվարթնոց»–ի աշխատակիցը գտել է ուղևորի կորցրած 5000 դոլարը և վերադարձրել նրան (ՖՈՏՈ)
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը գտել է ուղևորի կորցրած գումարը։