Հենրիխ Մխիթարյանի պատվին նամականիշ կթողարկվի Հայաստանում (ՖՈՏՈ)
16:48
03 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Առաջիկայում կթողարկվի փոստային նամականիշ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատկերմամբ։
Ֆուտբոլիստն իր Facebook–ի իր էջում հրապարակել է անվանական նամականիշի մանրօրինակը։
«Շուտով... Թողարկումը սահմանափակ է»,– գրել է կիսապաշտպանը։
Նամականիշի վրա Մխիթարյանը պատկերված է Հայաստանի հավաքականի №18 խաղաշապիկով։ Ինչպես նշվում է պատկերի վրա, անվանական արժեքը կազմում է 450 դրամ (ԱՄՆ մոտ 94 ցենտ)։ -0-
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ