ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/.
«Медик-Форум» պորտալը ներկայացնում է իրենց արդյունավետությունը դարեր ի վեր ապացուցած միջոցներ՝ իմունիտետի ամրապնդման համար, որոնք չեն զիջում կոճապղպեղին:
Կոճապղպեղը հարուստ է ֆիտոնցիդների պարունակությամբ, որոնք դրան հաղորդում են կծու համ և ճնշում վիրուսները:
Բայց այս կենսաբանորեն ակտիվ նյութերը կան ոչ միայն կոճապղպեղում, այլև մեզ համար սովորական դարձած մթերքներում, օրինակ, բողկի, սոխի, սխտորի և կաղամբի մեջ:
Բացի այդ, կոճապղպեղն ունի հակաբորբոքային հատկություններ, ինչն էլ այն օգտակար է դարձնում տարբեր տեսակի վարակների դեպքում: Սակայն կոճապղպեղից ոչ պակաս լավ է քրքումը, այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք գործնականում չկան կոճապղպեղի մեջ:
Շատ օգտակար նյութեր պարունակում են լոլիկն ու բուլղարական պղպեղը, ինչպես նաև հատապտուղները` հաղարջ, հապալաս, լոռամիրգ և ազնվամորի: Այս դեպքում պետք է հաշվի առնել այն, որ վիտամինների, միկրոէլեմենտների և կենսաբանորեն ակտիվ նյութերի բոլոր այս բնական պահեստները դեղամիջոց չեն: Հետևաբար նրանք կարող են ամրապնդել իմունիտետը, բայց առողջական լուրջ խնդիրների դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:-0-