525.85
7.42
476.44
+13
Եղանակը Երևանում
Հայ

Կարմրուկի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

20:51
09 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում:

Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»:

Գերատեսչությունից հայտնում են, որ այս պահին իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում և վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ՝ գերազանցապես Երևան քաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջաններում, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը:

Նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի հինգ դեպք, որնցից 3-ը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

«Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել»,– նշվում է հաղորդման մեջ։

Հաղորդվում է, որ պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։
-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:25
11 Հոկտեմբերի 2019
«Զվարթնոց»–ի աշխատակիցը գտել է ուղևորի կորցրած 5000 դոլարը և վերադարձրել նրան (ՖՈՏՈ)
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը գտել է ուղևորի կորցրած գումարը։
12:03
01 Հոկտեմբերի 2019
Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Երևանն աշնանային հանգստի համար
Երևանը ներառվել է այն քաղաքների եռյակը, որտեղ ռուս զբոսաշրջիկները նախընտրում են անցկացնել իրենց աշնանային հանգիստը:
17:55
29 Սեպտեմբերի 2019
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ։
21:15
24 Սեպտեմբերի 2019
Հորդանանի թագուհին փայլել է հայ դիզայների շքեղ զգեստով (ՖՈՏՈ)
Հորդանանի թագուհին փայլել է հայ դիզայների շքեղ զգեստով:
11:51
20 Սեպտեմբերի 2019
Քարդաշյանը հրապարակել է ջերմ կադրեր երեխաների հետ. «Ես քեզ սիրում եմ, մամա» (ՎԻԴԵՈ)
Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ ջերմ տեսանյութ է հրապարակել։
16:54
19 Սեպտեմբերի 2019
Դուբայի հայտնի երկնաքեր Բուրջ Հալիֆան կներկվի հայկական դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
15:41
14 Սեպտեմբերի 2019
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
18:10
09 Սեպտեմբերի 2019
6–րդ հարկից ընկած փոքրիկը ճանաչել է ծնողներին. նոր տվյալներ
Դրական տեղաշարժ է գրանցվել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի առողջական վիճակում։
14:14
28 Օգոստոսի 2019
Երևանի կենդանաբանական այգին մեկ օր անվճար կգործի
Այդ օրը սպասվում են բազում անակնկալներ:
11:17
28 Օգոստոսի 2019
«Ռոսիա» կինոթատրոնի երևանյան շենքը ներառվել է սովետական մոդեռնիզմի տպավորիչ շենքերի թոփ-10-ը
«РБК Недвижимость» ռուսական պարբերականը կազմել է սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցուցակը, որոնք արժե տեսնել:
10:31
20 Օգոստոսի 2019
Դուեյն Ջոնսոնը և նրա հայ սիրելին պաշտոնապես ամուսնացել են (ՖՈՏՈ)
Ամերիկացի դերասան և շոումեն Դուեյն Ջոնսոնը և նրա քաղաքացիական կինը, հայազգի երգչուհի Լորեն Խաշիանը, պաշտոնապես գրանցել են հարաբերությունները։