415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Խտացված առողջություն. սալորի 5 օգտակար հատկությունները

19:45
23 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու օրգանիզմի համար ամենակարևոր մրգերից է, անկասկած, սալորը: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը:

The-challenger.ru կայքը ներկայացնում է սալերի 5 կարևորագույն և օգտակար հատկությունները:

Բժիշկ, սննդաբան-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Նատալյա Ֆադեևայի խոսքով, սալորը աղիները մաքրելու հոյակապ միջոց է, ինչպես նաև միզամուղ է: Սալորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ A, C, B, PP, միկրոտարրեր (կալիում, մագնեզիում, երկաթ): Մուգ կապույտ գույն սալորին հաորդում են անտոցիանինները՝ օգտակար նյութեր, որոնք օժտված են հակաօքսիդայյյին ազդեցությամբ, այսինքն՝ պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից և արագ ծերացումից:

Հատկապես մեծ քանակությամբ բջջանյութ պարունակվում է կճեպի մեջ, իսկ պեկտիններ՝ մսալի հատվածում: Սալորը հոյակապ միջոց է կանխարգելելու համար աղիքների քաղցկեղը, բորբոքային գործընթացները, թութքը, քանի որ այս միրգն օժտված է հակաբորբոքային էֆեկտով:

Սալորն ունի ցածր կալորիականություն՝ 35-40 կկալ 100 գրամում: Բացի այդ, այն պարունակում է մրգաթթուներ և պարզ շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա և սախարոզա): Միանգամից մեծ քանակությամբ սալոր ուտելու դեպքում՝ 4-5 պտուղ, շաքարի ավելցուկը բջջանյութի հետ միասին կարող է հանգեցնել խմորման, գազերի առաջացման և փորլուծության:
Սալորը կարող է գրգռել ԱՍՏ-ը, չափազանց շատ ակտիվացնել մարսողական գեղձերը, ուստի խորհուրդ չի տրվում այն օգտագործել մարսողական համակարգի հիվանդությունների սրման դեպքում:

1. Սալորը պաշտպանում է լյարդը

Սալորը, ինչպես և սալորի հյութը, կարող են պաշտպանել լյարդը բացասական ազդեցությունից՝ կանխարգելելով տարատեսակ հիվանդությունների զարգացումը: Ութշաբաթյա հետազոտությունների ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ լյարդի աշխատանքը բարելավվել է, երբ հետազոտվողները սկսել են սալոր ուտել և սալորի հյութ խմել: Ուստի ամուր լյարդ ունենալու համար հարկավոր է ամեն օր նախաճաշին ավելացնել սալոր կամ ավելացնել այն մրգերից պատրաստված աղցանի մեջ:

2. Սալորը ամրացնում է ոսկորները

Սալորի օգտագործումը բարերար ազդեցություն կունենա ոչ միայն ներքին օրգանների, այլ նաև ոսկորների վրա: Մի հետազոտություն ապացուցել է, որ սալորաչիրը և սալորը առավել արդյունավետ են չրերի և մրգերի միջև կանանց մոտ հետդաշտանադադարի ժամանակ ոսկրային հյուսվածքների կորուստը կանխարգելելու մեջ: Դա տեղի է ունենում շնորհիվ ֆենոլային և ֆլավոնոիդային միացությունների: Բացի այդ, այլ հետազոտությունների համաձայն, սալորը բորի կարևոր աղբյուր է, որն օգնում է ամուր ոսկորներ և մկաններ զարգացնել:Հիմքեր կան ենթադրել, որ բորը կարող է նաև հակազդել օստեոպորոզին, սակայն այս պնդման համար լրացուցիչ
հետազոտություններ են անհրաժեշտ:

3. Սալորը կարող է կանխարգելել աթերոսկլերոզը

Զարկերակներում կողմնակի մարմինների ձևավորումը կարող է դառնալ աթերոսկլերոզի և անոթների նեղացման պատճառ, ինչը հանգեցնում է օրգանիզմի հյուսվածքներում թթվածնի պակասի: Ժամանակին չբուժելու դեպքում, այդ ամենը կարող է վերածվել սրտի անբավարարության, կաթվածի կամ ինֆարկտի: Սակայն աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը կարելի է քչացնել սալորաչրի միջոցով: Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ սալորաչրի և սալորի հյութի օգտագործումը կարող է նշանակալիորեն իջեցնել արյան ճնշումը և վատ խոլեստերինի մակարդակը:

4. Սալորաչիրն օգնում է խուսափել ճարպակալումից

Սալորաչիրն օգնում է կառավարել քաշը և ախորժակը, քանի որ հագեցվածության զգացում է առաջացնում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ հիմնական սնունդ ընդունելու միջակայքում սալորաչիր ուտելը կարող է երկար ժամանակով ճնշել սովի զգացումը: Սակայն շատ չիր ուտել ևս խորհուրդ չի տրվում. 100 գրամ սալորաչիրը պարունակում է 240 կալորիա:

Սալորում լուծվող բջջանյութի մեծ քանակությունը նպաստում է արյան մեջ շաքարի կայուն մակարդակի պահպանմանը: Լուծվող բջջանյութը լավ է նրանով, որ դանդաղեցնում է շաքարի ներծծումն արյան մեջ, ինչը, իր հերթին, կանխարգելում է երկրորդ տեսակի դիաբետը:

5. Սալորը հարուստ է երկաթով

Երկաթի պակասից կարող է սակավարյունություն զարգանալ, երբ արյան հեմոգլոբինը ցածր է: Թույլ սակավարյունության ախտանշաններն են՝ հոգնածությունը, նյարդային վիճակը, հևոցը և աշխատունակության անկումը: Սալորն այլ մրգերից և հատապտուղներից աչքի է ընկնում երկաթի բարձր պարունակությամբ՝ 2,1 մգր 100 գրամում, ուստի այն կարող է կանխարգելել մարդու օրգանիզմում երկաթի պակասը և դրանով իսկ ազատել սակավարյունությունից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
00:04
08 Մարտի 2022
Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը (ՎԻԴԵՈ)
Սիրուշոն ինքնատիպ տեսանյութի միջոցով հայտնել է երրորդ երեխայի սեռը. ՎԻԴԵՈ
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ