ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երգչուհի և դերասանուհի Արփի Գաբրիելյանը ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել:
Նա ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի և նորածին որդու՝ Ռոբերտի հետ մեկնել էին հանգստի Սյունիք:
Գեղեցիկ ընտանիքը լուսանկարվել է Սյունյաց լեռնաշխարհի հրաշագեղ բնության ֆոնին:
Հիշեցնենք, որ Արփի Գաբրիելյանի և հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանի որդին` Ռոբերտը, ծնվել է հուլիսի 4–ին։ Այս ուրախ լուրը
հայտնել է նորաթուխ հայրիկը` հրապարակելով որդու հետ լուսանկար։–0–
