ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուս հոքեիստ, աշխարհի եռակի չեմպիոն Ալեքսանդր Օվեչկինը երկրորդ անգամ հայրիկ է դարձել:
Իր կնոջ՝ Անաստասիա Շուբսկայայի և նորածին որդու հետ լուսանկարով հոքեիստը կիսվել է Instagram-ում:
«Շնորհակալ եմ, սիրելիս մեր հիասքանչ փոքրիկի համար: Ես ամենաերջանիկն եմ, շատ եմ սիրում ձեզ: Իլյա Ալեքսանդրովիչ Օվեչկին, բարի գալուստ այս հրաշալի աշխարհ, մեր որդի»,- նշել է Օվեչկինն իր էջում: -0-