Սիրով` Լյուբով Ուսպենսկայային. Լևոն Մալխասյանը դուդուկ է նվիրել երգչուհուն (ՎԻԴԵՈ)
15:37
09 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Առաջին ալիքով» հեռարձակվող «Այսօր երեկոյան» հեռուստահաղորդման շրջանակում ջազմեն Լևոն Մալխասյանը շնորհավորել է ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայային հոբելյանի առթիվ:
Երգչուհին հիացմունք է հայտնել երևանյան «Մալխաս ակումբի» և այնտեղ աշխատող երաժիշտների մասին:
Երևանից ուղիղ միացման ընթացքում Մալխասյանը պատմել է Լյուբով Ուսպենսկայայի հետ Երևանում մի տարվա ընթացքում կատարած համատեղ աշխատանքի մասին: Հայտնի ջազմենը երգչուհու համար նվեր է ընտրել Վերնիսաժից:
«Լյուբա ջան, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ: Մաղթում եմ քեզ բազմաթիվ լուսավոր օրեր և անկեղծ ընկերներ այս տարի: Ուզում եմ քեզ նվիրել հայկական ազգային երաժշտական գործիքը` դուդուկը»,- ասել է Մալխասյանը: -0-
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ