ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված World Challenge Cup մրցաշարի հաղթող, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,500 միավոր։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում