422.28
5.02
388.48
+7
Եղանակը Երևանում
Հայ

2022 թ.-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե

10:57
22 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ամփոփել է մարզական տարին, խոսել հայ մարզիկների գրանցած աննախադեպ արդյունքների մասին և անդրադարձել տարվա ընթացքում իրականացված մարզական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի համար մարզական 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով. «Մարզիկների միջազգային մրցաշարերի մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է. կա մեդալ՝ կա արդյունք: Հայաստանն այս տարի ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է. այն 30 տոկոսով ավելի է, քան երբևէ գրանցած լավագույն արդյունքը, այն է՝ 222 մեդալ 2019 թվականին»:

Կարեն Գիլոյանը նշել է՝ այս տարի շինարարական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են. «Մեծ ցանկություն կար այս տարի շահագործման հանձնել Արտաշատի աթլետիկայի մարզադաշտը, բայց թերություններ եղան, ու միջազգային ներկայացուցիչները չընդունեցին: Կառուցապատողները խոստացել են, որ մինչև ապրիլ մարզադաշտը պատրաստ կլինի: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, և նպատակ կա այդ մարզադպրոցում անցկացնել միջազգային մրցաշար: Սիմոն Մարտիրոսյանի ծանրամարտի մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա երկու ամիսներին: Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները ևս պատրաստ կլինեն գալիք տարիներին»:

Загружается новость ... "Лево"

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը. «Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Անգամ Խորհրդային Հայաստանում այդ կարգի մրցում չէր կայացել, իսկ որակի մասին բոլորն ասել են՝ այդ կարգի Եվրոպայի առաջնություն երբևէ չեն տեսել: Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն անգամ ասել է` չգիտեմ՝ ով կլինի այն համարձակը, որը կցանկանա անցկացնել հաջորդ առաջնությունը, քանի որ այնպիսի նշաձող եք սահմանել, որ դժվար կլինի դա պահպանել: Բռնցքամարտի ԵԱ-ից հետո շատ բարձր մակարդակով անցկացրինք նաև սամբոյի պատանիների, երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Հաջորդ տարի կանցկացնենք մեծահասակների աշխարհի առաջնությունը: 2023 թվականը, ինչպես գիտեք, շատ կարևոր է լինելու ծանրամարտի համար, քանի որ անցկացվելու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար»:

Անդրադառնալով ձմեռային մարզաձևերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահը շուտով կժամանի Երևան:

«Ձմեռային մարզաձևերում անելիք շատ ունենք: Մարզագույքը շատ թանկ է, բայց սա արդարացում չէ: Մենք պետք է կարողանանք միջոցներ հայթայթել: Հիմա ձմեռային մարզաձևերի հետ կապված ծրագրերն ամփոփում ենք»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:25
25 Մարտի 2023
Հայաստանի հավաքականը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականը 10-րո րոպեին բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը. ՎԻԴԵՈ
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:45
22 Փետրվարի 2023
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
16:22
08 Դեկտեմբերի 2022
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Շախմատի միջազգային մրցաշարում
13:46
30 Նոյեմբերի 2022
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
12:54
29 Նոյեմբերի 2022
Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում (ՖՈՏՈ)
Հայ սուսերամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում. ՖՈՏՈ
12:47
26 Նոյեմբերի 2022
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը
20:03
06 Նոյեմբերի 2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՖՈՏՈ)
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈ
22:06
23 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
23:55
22 Հոկտեմբերի 2022
Պատմություն է կերտվում. բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
22:29
22 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՎԻԴԵՈ