ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը` «Արսենալը», շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ։
Загружается новость ... "Лево"
Հայաստանն այսօր տոնում է Անկախության 28–ամյակը։
Լուսանկարը հրապարակվել է ակումբի Facebook–յան էջում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը` սեպտեմբերի 2–ին, վարձակալության հիմունքներով տեղափոխվեց «Ռոմա» իտալական ակումբ։ Մխիթարյանի հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ.–ի հունիսի 30–ը։ Իտալական ակումբը Մխիթարյանի համար «Արսենալին» վճարել է 3 մլն եվրո։ Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։–0–