415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Ալեքսանյանը Տոկիո–2020–ում հաղթեց իրանցի ըմբիշին և կպայքարի ոսկե մեդալի համար

14:17
02 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար, հաղորդում էՀՀ ԿԳՄՍՆ–ն: 

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է ⅛ եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում երկրորդ անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել: Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթել է Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության է հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության է մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1: 

Ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է ռուս Մուսա Եվլոևի հետ. եզրափակիչը կկայանա օգոստոսի 3-ին: 

Այսօր մրցագորգ է դուրս եկել նաև Կարապետ Չալյանը (77 կգ): Նա առաջին գոտեմարտում հաղթել է ուզբեկ Ժալգասբայ Բերդիմուրատովին` 5:0, ապա 2:1 հաշվով առավելության է հասել ռուս Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում զիջել է Ակժոլ Մախմուդովին (Ղրղզստան)` 2:6: Օգոստոսի 3-ին Չալյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:36
16 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
14:52
11 Ապրիլի 2024
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում. ՎԻԴԵՈ
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել