ՀՖՖ–ն Ծովագյուղում և Լճաշենում փոքր խաղադաշտեր է բացել (ՎԻԴԵՈ)
20:45
16 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հավատարիմ է իր ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների և մասսայական ֆուտբոլի զարգացման շարունակական գործընթացի իրականացմանը:
Загружается новость ... "Лево"
Հունվարի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2 բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20x40 չափի հերթական խաղադաշտերը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը` միաժամանակ նշելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի՝ այսօր նախատեսված բացումը:–0–
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում