Հայ բռնցքամարտիկը 3։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ալիևին Բանակայինների աշխարհի առաջնությունում (ՎԻԴԵՈ)
23:19
19 Սեպտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 69կգ քաշային Արմեն Մաշակարյանը հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկին Մոսկվայու ընթացող Բանակայինների աշխարհի առաջնությունում։
Ինչպես հաղորդում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան, Մաշակարյանը բանակայինների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցեց Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ` հաղթեց 3:2 հաշվով։
Մենամարտից հետո ադրբեջանցին հրաժարվեց ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացավ ռինգից։–0–