ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չորեքշաբթի հերթական` 18–րդ նիստի ժամանակ ներկայացրել է կառույցի 2018թ.–ի գործունեության հաշվետվությունը։ Իր ելույթի ժամանակ ՀՖՖ նախագահ և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ներկայացրել է հաշվետվություն իր գործունեության մասին` սկսած 2018թ.–ի սեպտեմբերի 22–ից, երբ նա ստանձնել է ՀՖՖ նախագահի պաշտոնը։
Նա նաև նշեց, որ հաջորդ ամիս արդեն շահագործման կհանձնվի 26 նոր դաշտ, որոնց կառուցման վրա ծախսվել է 1,5մլն դոլար։ Նա նաև ավելացրեց, որ հաջորդ 4 ամսվա ընթացքում նախատեսվում է կառուցել ևս 26 դաշտ, որոնց ծախսերը կկազմեն մոտ 750 հազար դոլար։
Վանեցյանը կարևորեց նաև երկրում ֆուտբոլային ենթակառուցվածքի զարգացումն ու նշեց, որ Հայաստանում մարզադաշտերի հետ կապված խնդիր կա։
«Ակումբներից շատերը չեն ուզում գումար ներդնել ենթակառուցվածքի մեջ և նախընտրում են ստանալ պատրաստի մարզական օբյեկտներ ՀՖՖ–ից», – ասաց նա։–0–