415.63
4.18
390.04
+14
Եղանակը Երևանում
Հայ

Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում

21:58
31 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով, հաղորդում է armsport–ը։  

Խաղի հենց մեկնարկից Հայաստանի հավաքականը նետվեց առաջ և մեկ երկու վտանգավոր պահ կարող էր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն ռումինացիները ժամանկին չեզոքացնում էին մեր ֆուտբոլիստների գրոհները։

10-րդ րոպեին մրցակիցը ստացավ տուգանային իրավունք, որի իրացումից հետո ֆանտաստտիկ սեյվ կատարեց Դավիդ Յուրչենկոն, դարպասը դուրս հանելով դիմային գծից։ Անկյունայինի խաղարկումից հետո հյուրերը ևս մեկ պահ ստեղծեցին, սակայն կրկին փայլուն գործեց Յուրչոնկոն, որից հետո պաշտպանները հեռացրեցին գնդակը տուգանային հրապարակից։ Րոպեներ անց հյուրերը կենտրոնում կորցրեցին գնդակը և Ալեքսանդր Կարապետյանը մտնելով տուգանային հրապարակ հարվածեց դարպասի ուղղությամբ, որից հետո մրցակցի դարպասապահը մի կերպ գնդակը հեռացրեց անկյունային։ Երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը շրջանցելով մրցակցի ֆուտբոլիստներին հեռահար հարված կատարեց, սակայն հյուրերի դարպասապահը որսաց գնդակը։

Առաջին կեսի միջնամասում ռումինացիներն ավելի շատ էին գնդակով և գործում էին Հայաստանի հավաքականի տուգանայինի մատույցներում, սակայն մեր պաշտպանները հուսալի էին գործում և կարողանում էին ժամանակին հեռացնել գնդակը՝ երբեմն էլ հակագրոհներ կազմակերպել։

28-րդ րոպեին Խորեն Բայրամյանը ձախ եզրով մտավ տուգանային հրապարակ, մրցակցի ֆուտբոլիստի հետ պայքարում Բայրամյանը հայտնվեց խոտածածկին, սակայն մրցավարը չնշանակեց կասկածելի 11 մետրանոցը։ Առաջին կեսի վերջնամասն անցավ երկուստեք գրոհներով, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

Երկրորդ խաղակեսը հայ ֆուտբոլիստները սկսեցին շատ ակտիվ։ Ընդմիջմանը Կապառոսը դաշտ դուրս բերեց Սարգիս Ադամյանին, Ժիրայր Շաղոյանին ու էդուարդ Սպերցյանին։ Վերջինս էլ 54-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։  87-րդ րոպեին Հարոյանը հաշիվը դարձրեց 2։2, իսկ երկու րոպե անց Տիգրան Բարսեղյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3։2։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:36
16 Ապրիլի 2024
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները նվաճել են 3 արծաթ և երկու բրոնզ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
14:52
11 Ապրիլի 2024
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում. ՎԻԴԵՈ
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել