ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Բրեշիա» ակումբի և Իտալիայի հավաքական հարձակվող Մարիո Բալոտելին հայերեն ողջունել է Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
««Միկի, in Italia կայֆ ա չէ», – ասել է ֆուտբոլիստն Instagram–ում հրապարակված տեսանյութում։
Մխիթարյանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը` սեպտեմբերի 2–ին, վարձակալության հիմունքներով տեղափոխվեց «Ռոմա» իտալական ակումբ։ Մխիթարյանի հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ.–ի հունիսի 30–ը։ Իտալական ակումբը Մխիթարյանի համար «Արսենալին» վճարել է 3 մլն եվրո։ Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։–0–