ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Լեչչեի» դեմ կայացած խաղի (4:0) լավագույն ֆուտբոլիստ:
Загружается новость ... "Лево"
Այս մասին նշվում է իտալական ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը
դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հայ ֆուտբոլիստը քվեարկության արդյունքներով շրջանցել է «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյին, պաշտպան Ալեքսանդր Կոլարովին և Չենգիզ Ունդերին։–0–