572.46
6.72
486.37
+20
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. «Ռոման» ջախջախեց «Լեչչեին» (ՎԻԴԵՈ)

00:39
24 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Լեչչեին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է հռոմեացիների թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը:

Հայ ֆուտբոլիստը խաղի արդեն 37-րդ րոպեին արդեն անձամբ աչքի ընկավ խփած գնդակով. ստանալով Էդին Ջեկոյի փոխանցումը՝ Մխիթարյանը դարպասապահի ոտքերի արանքով այն ուղարկեց դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0, գրում է armsport.am–ը:

Загружается новость ... "Лево"

Ի դեպ, Մխիթարյանն Ա Սերիայի խաղում առաջին անգամ է միաժամանակ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնում: Սա հայ ֆուտբոլիստի 5-րդ գոլն էր «Ռոմայի» կազմում Ա Սերիայում:

Եվս երկու գոլ հռոմեացիները խփել են երկրորդ կեսում: Նախ, 69-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավել է Էդին Ջեկոն, ապա 80-րդ րոպեին խաղի վերջնահաշիվը ձևակերպել է Ալեքսանդր Կոլարովը:

Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրել է 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Լեչչեն» 25 միավորով 16-րդ տեղում է:

Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցման տեսանյութերը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։–0–
Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
22 Օգոստոսի 2021
Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը հռչակվել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն՝ առաջ անցնելով թուրք մրցակիցներից (ՎԻԴԵՈ)
Գյումրեցի Ռաֆիկ Մինասյանը հռչակվել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն՝ առաջ անցնելով թուրք մրցակիցներից.ՎԻԴԵՈ
11:19
18 Օգոստոսի 2021
Հայ ըմբիշ Լյովա Գևորգյանը 10։0 հաշվով հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Ջախջախիչ հղաթանակ.հայ ըմբիշ Լյովա Գևորգյանը 10։0 հաշվով հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ.ՎԻԴԵՈ
14:53
12 Օգոստոսի 2021
Արթուր Դավթյան.ձգտելու եմ Փարիզի Օլիմպիական խաղերում փոխել մեդալիս գույնը
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նշել է, որ հիմա վնասվածքներ ունի, բայց բուժելու է ու ձգտի հաջորդ օլիմպիական խաղերում փոխել մեդալի գույնը
10:48
06 Օգոստոսի 2021
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
10:34
03 Օգոստոսի 2021
Հայ բռնցքամարտի Հովհաննես Բաչկովը դուրս է եղել Տոկիո–2020–ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Հայ բռնցքամարտի Հովհաննես Բաչկովը դուրս է եղել Տոկիո–2020–ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
14:17
02 Օգոստոսի 2021
Արթուր Ալեքսանյանը Տոկիո–2020–ում հաղթեց իրանցի ըմբիշին և կպայքարի ոսկե մեդալի համար
Արթուր Ալեքսանյանը Տոկիո–2020–ում հաղթեց իրանցի ըմբիշին և կպայքարի ոսկե մեդալի համար
11:07
02 Օգոստոսի 2021
Հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը դուրս եկան Տոկիո–2020–ի կիսաեզրափակիչ
Հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը դուրս եկան Տոկիո–2020–ի կիսաեզրափակիչ
11:56
31 Հուլիսի 2021
ՀԱՂԹԱՆԱԿ․ հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (ՖՈՏՈ)
ՀԱՂԹԱՆԱԿ․ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում ջախջախեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/4 եզրափակիչ.ՖՈՏՈ
17:46
25 Հուլիսի 2021
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերում 5։0 հաշվով ջախջախել է մրցակցին և դուրս եկել 1/8 եզրափակիչ
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերում 5։0 հաշվով ջախջախել է մրցակցին և դուրս եկել 1/8 եզրափակիչ
22:21
24 Հուլիսի 2021
Փայլուն կատարում․ Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Փայլուն կատարում․ Տոկիոյի Օլիմպիական խաղերում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ.ՎԻԴԵՈ
11:25
21 Հուլիսի 2021
Հայկ Մարտիրոսյանը դուրս է թողել ադրբեջանցի Մամեդյարովին ՖԻԴԵ–ի գավաթի մրցապայքարից (ՖՈՏՈ)
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին ու դուրս թողել նրան ՖԻԴԵ–ի գավաթի մրցապայքարից.ՖՈՏՈ
22:44
18 Հուլիսի 2021
Հայկ Մարտիրոսյանը պարտության է մատնել Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիար Մամեդյարովին FIDE-ի գավաթի 3-րդ շրջանում
Հայկ Մարտիրոսյանը պարտության է մատնել Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիար Մամեդյարովին FIDE-ի գավաթի 3-րդ շրջանում