+9
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 833 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ռոնալդուն տոնում է 35–ամյակը. «Յուվենտուսը» գեղեցիկ տեսահոլովակով շնորհավորել է ֆուտբոլիստին (ՎԻԴԵՈ)

16:42
05 Փետրվարի 2020
© Լուսանկարը՝ Cristiano Ronaldo/Facebook

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր տոնում է իր 35–ամյակը։

«Յուվենտուսը» Facebook–յան իր էջում հրապարակել է գեղեցիկ տեսահոլովակ` շնորհավորելով հարձակվողին ծննդյան օրվա կապակցությամբ։

Կրիշտիանու Ռոնալդուն ծնվել է 1985թ.–ի փետրվարի 5–ին Պորտուգալիայում։

Նա դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ 2009 թվականին 132 միլիոն դոլարի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»: Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Ռոնալդուն իր կարիերան սկսել է «Անդորինյայում», որտեղ 2 տարի խաղալոց հետո տեղափոխվել է «Նասիոնալ»։ 1997 թվականին տեղափոխվել է պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ «Սպորտինգ»: 2003 թվականին նա գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը, ով Ռոնալդուի համար վճարեց 12 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Արդեն 2004 թվականին նա հաղթեց իր առաջին տիտղոսը «Յունայթեդի» կազմում։ 2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել։ 2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկու անգամ։

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 168 խաղում խփել է 128 գոլ։

Ի դեպ, Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
05 Մարտի 2020
Մխիթարյանը ներառվել է եվրոպական թոփ-5 լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը ներառվել է եվրոպական թոփ-5 լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականում
22:07
24 Փետրվարի 2020
Մխիթարյանը՝ «Լեչչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
Այոոոո. Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց «Լեչչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ.
16:00
24 Փետրվարի 2020
16–ամյա շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը դարձել է Կրագերո Ռեզորթ միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող
16–ամյա շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը դարձել է Նորվեգիայում անցկացվող Կրագերո Ռեզորթ միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող`1-6-րդ տուրերում տոնելով 6 հաղթանակ
11:37
24 Փետրվարի 2020
Մխիթարյանի նոր ռեկորդը. 5+ գոլ մեկ առաջնությունում (ՎԻԴԵՈ)
Մխիթարյանը գրանցել է նոր ռեկորդը, 5+ գոլ մեկ առաջնությունում. ՎԻԴԵՈ
00:39
24 Փետրվարի 2020
Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. «Ռոման» ջախջախեց «Լեչչեին» (ՎԻԴԵՈ)
Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. «Ռոման» ջախջախեց «Լեչչեին». ՎԻԴԵՈ

15:05
23 Փետրվարի 2020
Բռնցքամարտիկ Անանյանը հաղթեց Մատիասին, ում հետ մենամարտից հետո մահացել էր ռուսաստանցի Դադաշևը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Պետրոս Անանյանը հաղթեց Մատիասին ու հաղթանակը նվիրեց Դադաշևին, ով մահացել էր Մատիասի հետ մենամարտից հետո. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:29
18 Փետրվարի 2020
«Պատրաստվելով հաջորդ խաղին». Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Պատրաստվելով հաջորդ խաղին». Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
21:59
12 Փետրվարի 2020
Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը, հաղթելով թուրք ըմբշին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը, պարտության մատնելով թուրք ըմբշին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
18:29
11 Փետրվարի 2020
Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Ջախջախիչ հաղթանակ.Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:05
08 Փետրվարի 2020
Վնասվածքից հետո առաջին իսկ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ վնասվածքից հետո առաջին իսկ խաղում. ՎԻԴԵՈ
22:27
29 Հունվարի 2020
«Ինձ համար պատիվ է 9-րդ անգամ ճանաչվել հայրենիքիս լավագույն խաղացողը». Մխիթարյան (ՖՈՏՈ)
«Ինձ համար պատիվ է 9-րդ անգամ ճանաչվել հայրենիքիս լավագույն խաղացողը». Մխիթարյան. ՖՈՏՈ
11:58
20 Հունվարի 2020
Արթուր Ալեքսանյանը միջազգային մրցաշարի «ոսկի է» նվաճել` 3։1 հաշվով պարտության մատնելով ադրբեջանցուն
Արթուր Ալեքսանյանը, 3։1 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցուն ու նվաճել միջազգային մրցաշարի «ոսկին»